Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2020

  Սիրելի՛ հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Հայ ժողովրդի պատմության էջերում 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել, որովհետև այդ օրը մեր ժողովուրդը միասնաբար <<Այո>> ասաց անկախության հանրաքվեին և ի լուր միջազգային կառույցների, մոլորակի այլ ժողովուրդների ու պետութունների հայտարարեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու դժվարին, բայց պատվաբեր պատասխանատվությունը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին այլևս իրականություն դարձավ անկախ պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը, որպես անփոխարինելի արժեք  և մեծագույն ձեռքբերում:
Իհարկե, բոլորս գիտենք, որ 29 ամյա անկախության ուղին հայ ժողովրդի համար սկսվեց դժվարագույն աշխարհքաղաքական և տնտեսական իրավիճակով՝ 88-ի երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքներ ու գյուղեր և Արցախյան ազատամարտ, ինչպես նաև ետխորհրդային բոլոր պետություններին բաժին ընկած քայքայված տնտեսություն ու դրան ածանցյալ սոցիալական ծանր իրավիճակ: Բայց հայ կամավորականների, ազատամարտիկների և նորաստեղծ բանակի համատեղ ուժերով կերտվեց Ացախյան ազատամարտ հաղթականի ավարտը և անցյալում մնացին պատերազմի ծանր օրերն ու տարիները: Եվ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց, որ ընդունել է նախնիների ժառանգությունը, ստանձնել է ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր անկախ երկրի, մեր սիրելի զավակների ու ապագա սերունդների անվտանգությունը, ապահովությունն ու բարօրությունը պայմանավորված է երկրի այսօրվա հզորացման գործընթացի և կայուն ապագայի համար յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով ու նվիրումով: Այս ամենին հասնելու համար մենք պարտավոր ենք՝ պետականության շուրջ ազգովի համախմբվածությամբ ու միասնակամությամբ, կերտել մեր երազների երկիր Հայաստանի Հանրապետության վաղվա օրը և սերունդներին փոխանցել խաղաղ, ապահով ու հզորացող հայրենիք:
Կրկին շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ հարատև խաղաղություն, իսկ հայ ժողովրդին՝ բարօրություն:
Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26