Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության մրցութի մասին

18.09.2020

   ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 11:00, Մալիշկայի համայնքապետարանում (հասցեն` Մալիշկա, 1փող. 1շ.) տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության նպատակով մրցույթ

   Հողավանդակ 1
(0.16101 հա հողամասը /ծածկագիր 10-032-0274-0062/ նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր): ժամկետը՝ 25 տարի:
Մեկնարկային գինը` հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մրցույթի նախորդող երրորդ օրը, հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 18.00:

     Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ տեղական վճար, 5000 ՀՀ դրամ վարձակալությամբ տրամադրելու փաթեթի նախապատրաստման համար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով մրցույթի օրը:

Վճարում կարող է կատարվել ինչպես կանխիկ` Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին`
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցին մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

 

18.09.2020թ

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37