Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ. ԱՐԵՆԻ, ԵՂԵԳԻՍ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

14.09.2020

Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։

Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներին հատկացվել է մեկական ինքնաթափ մեքենա` համապատասխանաբար 36 միլիոն 150 հազար և 33 միլիոն 150 հազար դրամ արժողությամբ, իսկ Գլաձոր համայնքը ստացել է ետևի բարձիչով աղբատար մեքենա՝ 23 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ։ Նշված տեխնիկան ձեռք է բերվել համայնքների կողմից ներկայացված հայտերի հիմնա վրա. ակնկալվում է, որ կարողությունների հզորացմամբ` համայնքները հնարավորություն կստանան սեփական ուժերով լուծել խնդիրները, բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։

Փորձը ցույց է տալիս, որ միավորված համայքներում այս ծրագրի արդյունքում ակնհայտորեն փոխվել է աղբահանության աշխատանքների որակը, բնակավայրերում ավելի հաճախ են իրականացվում ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքներ, մեծ թվով համայնքներում էական առաջընթաց է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում։

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` <Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման> ծրագիրը կյանքի է կոչվում Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքների հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37