Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրականացած ծրագրեր Գլաձոր և Զառիթափ համայնքներում
10.09.2020
ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վայոց ձորում իրականացրել է մի շարք ծրագրեր: Այս նախագծերի միջոցով համայնքները հնարավորություն են ստանում խնդիրները լուծել սեփական ուժերով:
- ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող <Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման> ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության 20 և համայնքի 5 տոկոս համաֆինանսավորմամբ Գլաձոր համայնքը ստացել է ԳԱԶ C41R13 մեկ աղբատար մեքենա` ետևի բարձիչով:
- ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացրել է Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը։
Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի արդիականացման ենթածրագրով կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 4960մ երկարությամբ պոլիէթիլային խողովակաշար. արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 100 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 54,6լ/վրկ. ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,35 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 16 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 88.9 մլն․դրամ ։