Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին. Եղեգիս
04.09.2020
Եղեգիս համայնքի Գողթանիկ, Թառաթումբ և Հորբատեղ բնակավայրերում խմելու ջրի խողովակաշարերը կառուցվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում և արդեն հիմնականում շարքից դուրս են եկել ու հսկայական ջրի կորստի պատճառով բնակչությանը չէր բավարարում:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Եղեգիս համայնքում իրականացվում է խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում, ՕԿՋ-ի վերանորոգում
- Թառաթումբ 328մ 50մմ պոլիէթիլենային խողովակ
- Հորբատեղ 500մ,100մմ պոլիէթիլենային խողովակ
- Գողթանիկ 1000մ,100մմ պոլիէթիլենային խողովակ
- Շատին ՕԿՋ-ի պատերի և հատակի ամրացում 40 քմ:
Ծրագիրը իրականացման փուլում է և 03/09/2020թ. դրությամբ Գողթանիկ բնակավայրում կատարվել է 900մ խրամուղու քանդում։ Կատարվել է ընդհանուր աշխատանքների մոտ 20%ը։