Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էկո կրթական նախագծեր Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում
03.09.2020
<Շրջակա միջավայր և առողջություն> ՀԿ-ի կողմից Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ <Երիտասարդների կարողությունների զարգացում գյուղական համայնքի զարգացմանը և ԿԶՆ-ների իրականացմանն ընդառաջ> ծրագրի շրջանակներում Արտաբույնք բնակավայրում իրականացվել է մի շարք ծրագրեր, որին մասնակցել են տեղի երեխաները, պատանիներն ու երիտասարդները: Ծրագրին աջակցում են նաև Եղեգիս համայնքն ու Արտաբույնք բնակավայրը:
Արտաբույնքի փոքրիկ գիտնականների համար իրականացվել է <Միասի՛ն կառուցենք մեր էկո-այգին> դասընթացը, որի ժամանակ մասնակիցները սովորել են , թե ինչպես հիմնել փոքրիկ այգի և միևնույն ժամանակ հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Այնուհետև իրականացվել է <Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը և ինչպե՞ս է այն փոխում մեր մոլորակը> դասընթացը՝ <Ճանաչենք էկոլոգիական խնդիրները խաղերով> ծրագրի շրջանակներում։
Մասնակիցները ծանոթացել են կլիմայի փոփոխության խնդիրներին, մոլորակի վրա տեղի ունեցող փոփոխություններին և, իհարկե, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը:
Արդյունքում հիմնվել է Արտաբույնքի էկո-խաղահրապարակի <Փոքրիկ գիտնականների> անկյունը.
- Երեխաները տնկել են սամիթ, լոլիկ, ելակ, հաղարջ, անանուխ, և տարածքը զարդարել են ծաղիկներով։ Նախատեսվում է ավելացնել նաև էնդեմիկ բուսատեսակներ և համալրել անկյունը էկո-նորարարություններով։
- Վնասված կոշիկները վերածվել են գեղեցիկ ծաղկամանների և ելակ աճեցնելու հարմարանքների:
- Երեխաները մաշված անվադողերի սպառման նոր լուծում են առաջարկել. Անվադողերն օգտագործել են Արտաբույնքում կառուցվող էկո-խաղահրապարակի <Փոքրիկ գիտնականների> անկյունը հիմնելու համար։
Արտաբույնքի խաղահրապարակի մրցումային գոտու կառուցման աշխատանքներն ևս շարունակվում են ծրագրի շրջանակներում։
Երեխաները սիրով ու եռանդով մասնակցում են շինարարական աշխատանքներին և անհամբեր սպասում խաղի փորձարկումներին։