Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հորս բնակավայրի 94 տնտեսություն քսանչորսժամյա ջրամատակարարում ունի
01.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը:
Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել է վաթսունականներին: Տարիների ընթացքում կատարվել են միայն մասնակի նորոգումներ, սակայն խնդիրը չի լուծվել: Օրվա կարգավորիչ ջրամբար առհասարակ չի եղել, որի հետևանքով վերջին տարիներին ջրի կորուստը հասնում էր 80 տոկոսի, իսկ ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի ժամով:
Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումն ավարտվել է , համայնքի 94 տնտեսություն` ավելի քան 350 բնակչով արդեն ստանում է շուրջօրյա ջրամատակարարում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 միլիոն 400 հազար դրամ, որից Եղեգիս խոշորացված համայնքի ներդրումը կազմում է ընդամենը 1 միլիոն 920 հազար դրամ, մնացած գումարը հատկացվել է պետբյուջեից: