Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի առթիվ

01.09.2020

 Սիրելի' դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ, հաջողություն եմ մաղթում ձեզ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:
 Այս անգամ գիտելիքի և դպրության տոնն արտակարգ դրության պայմաններում ենք շնորհավորում, բայց տա Աստված, որ հաջորդիվ, սեպտեմբերի 1-ը տոնական կերպով միասին նշենք, որպես կրթության նկատմամբ մեր ազգի մեծարանքի տոն:
 Այս տարի, համավարակով պայմանավորված շատ դժվարություններ ունենք միասին հաղթահարելու, սակայն դա չի կասեցնի կրթություն ստանալու գործընթացը, քանի որ կրթությունն ու գիտելիքն են 21-րդ դարի զենքերը՝ չարիքների ու արհավիրքների դեմ:
 Թող, որ նոր ուսումնական տարին լինի առավել հագեցած և արդյունավետ:
 Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և ԲՈՒՀ-ի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
 Սիրելի՛ վայոցձորցիներ, գիտելիքն ու կրթությունը, ձեր կյանքի կարևորորությունների շարքին դասեք, քանի որ հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է, ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Հիշե՛նք, որ կրթությունն աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է:
Շնորհավոր գիտելիքի և դպրության տոնը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01