Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրունի և Խաչիկ սահմանամերձ համայնքներում իրականվացել է սխտորի մշակության նախագիծ
31.08.2020
<Դիակոնիա> բարեգործական հիմնադրամը, հոլանդական գործընկեր կազմակերպության դոնորների օժանդակությամբ սխտորի մշակություն է իրականացրել մարզի սահմանամերձ Բարձրունի և Խաչիկ բնակավայրերում
2019 թվականի աշնանը սահամանամերձ Խաչիկ և Բարձրունի բնակավայրերում <Դիակոնիա> բարեգործական հիմնադրամը հոլանդական գործընկեր կազմակերպության օժանդակությամբ նախատեսեց սխտորի մշակություն: Յուրաքանչյուր բնակավայրից ընտրվել է 10 ընտանիք, ամեն ընտանիք մշակել է 1000մ2 հողատարածք:
<Դիակոնիա> ԲՀ-ի կողմից սխտորի մշակության համար անվճար տրամադրվել է բարձրարժեք սերմացու, հողի մշակության համար կատարվող բոլոր ծախսերը, տրամադրվել է նաև բույսերի պաշտպանության համար անհրաժեշտ քանակի միջատասպան և սնկասպան պատրաստուկներ և ազոտական պարարտանյութ: Ոռոգման ջրի և հողի հարկը սուբսիդավորվել է կառավարության կողմից:
Մշակաբույսերի համար ընտրված 20 ընտանիքների կողմից կատարվել է ցանք, միջբուսային քաղհանը, փխրեցումը, ոռոգումը, պարարտացումն ու բերքահավաքը:
Ծրագիրն ունեցավ բարձր արդյունավետություն, իսկ շահառու ընտանիքները` եկամուտ:
Ի ուրախություն մարզային, համայնքային իշխանությունների և Դիակոնիա կազմակերպության՝ գյուղմթերքի, ինչպես նաև սխտորի իրացման համար <Մի բուռ> անվանումով հանրային նախաձեռնություն է ստեղծվել, որի միջոցով սրտացավ քաղաքացիները նպաստում են գյուղմթերքի իրացմանը:
Պետության կայացման համար, համայնքի, քաղաքացիների նախաձեռնողական մասնակցությունը հիմնախնդիրների հաղթահարման և զարգացման ծրագրերի արդյունավետության կարևոր գրավականներից մեկն է: