Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
31.08.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 289 դեպք: Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 231: Մարտի 16-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 652 նմուշառում, վերահսկվել է՝ 1408 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 9
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
- Կրել դիմակ,
- Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
- Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
- Պահպանել սոցիալական հեռավորություն: