Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար>

31.08.2020

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը հանդիպում ունեցան <Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար> ծրագրի սոցիալական աշխատողների ասոցիացիայի մասնագետների հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի սոցիալական աշխատողների նախագահ Միրա Անտոնյանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ուղղված է երեխաների պաշտպանության համակարգային լուծումների մշակմանը:
Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը: Ծառայությունները պետք է աջակցեն ընտանիքների հետ վերամիավորված կամ ընտանեկան միջավայրում ապրող երեխաների վերաինտեգրմանը համայնքներում և ընտանիքներում:
Խոսվեց խնամատարության մասին, այն մեխանիզմների, հմտությունների ու պատրաստվածության մասին, որոնցով պետք է զինել խնամատար ընտանիքներին:
Խնամատար ընտանիքները պետության հիմնական հենարանն են դժվարին կացության մեջ հայտնված երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ կանխարգելելու և նպաստելու նրանց վերաինտեգրմանը՝ կամ իրենց իսկ ընտանիքներում, կամ այլընտրանքային ընտանիքահեն միջավայրում:
Վայոց ձորում վերոհիշյալ ծրագրի շրջանակներում արդեն երկօրյա սեմինար է իրականացել Արենի համայնքում, որին մասնակցել են համայնքի ղեկավարը, ուսուցիչներ, բուժաշխատողներ, համայնքային ծառայողներ տարբեր բնակավայրերից։
Մարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ոլորտի մասնագետների հետ մշտական համագործակցությունը ընդլայնվելու է և պետական ծրագրերի իրականացման շրջանակում նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն նաև մարզի մյուս համայնքներում նույնպես:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10