Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանանց ներգրավվածության ամրապնդում

26.08.2020

<Սոսե> կանանց հիմնահարցեր հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց <Կանանց ներգրավվածության ամրապնդում համայնքային մակարդակում> ծրագրի շրջանակներում Կանանց Առաջնորդության Ակումբի ստեղծմանն ուղղված եռօրյա դասընթացը Վայոց Ձորի մարզում: Ծրագիրը նպատակաուղղված է կանանց և աղջիկների մասնակցության խթանմանը որոշումների կայացման գործընթացում:
Դասընթացի ընթացքում մասնակիցները զարգացրեցին հանրային խոսքի, հանրային կառավարման, սոցիալական մեդիայի հետ աշխատելու, բանավիճելու, բանակցելու, մամուլի հաղորդագրություն կազմելու, մամուլի ասուլիս կազմակերպելու, լսարանի առջև անկաշկանդ ելույթ ունենալու հմտություններ:
Դասընթացի երկրորդ օրվա հյուրը ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն էր, ով կիսվեց իր անցած ճանապարհի և հաջողության պատմության փորձով: Ներկայացրեց տարիների ընթացքում ձեռք բերած փորձը՝ լրագրող- վավերագրողի, հասարարակական գործչի, փոխմարզպետի աշխատանքային ընթացքն ու հանդիպող դժվարությունները: Իր խոսքում կարևորելով կնոջ դերը առհասարակ բոլոր ոլորտներում՝ մասնակիցներին կոչ արեց, ճանաչել իրենց իրավունքները, գնահատել իրենց ներուժը, իրավագիտակից քաղաքացիներ լինել, չհուսահատվել խնդիրներից, չվախենալ կարծրատիպերից, քաղաքական կամ հասարակական ակտիվ գործունեությունից, միևնույն ժամանակ փորձել լինել երջանիկ մարդ: Իր խոսքն ափոփելով, փոխմարզպետը նշեց, որ յուրաքանչյուր անձ պետք է գտնի իր կոչումն ու հավատարիմ մնա դրան.
<Չկան մեծ և փոքր պաշտոններ, լավ կամ վատ մասնագիտություններ, կա կոչում, առաքելություն և բարեխիղճ աշխատանք: Ինքնաճանաչում, իրազեկվածություն, իրավագիտակցություն, ստեղծարար միտք, ժողովրդավարության վրա հենված արժեհամակարգ և նախաձեռնողականություն, սրանք տարածքները հայրենիքներ դարձնելու կարևոր գործոններ են>:
Հանդիպման մասնակցիները բազմաթիվ հարցեր տվեցին, ծավալվեց գաղափարների բախումներով լեցուն, հետաքրքիր քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10