Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակավորում նշվեց Դավիթբեկյան ուխտերի ստեղծման օրը

25.08.2020

<Հանուն Հայրենիքի՝ Դավիթ Բեկաբար> ահա այս վանկարկությամբ, ազգային երգ ու պարի ծեսով այսօր Վայոց ձորի Սպիտակավորում Նժդեհասեր երիտասարդներն ու պատանիները շարունակեցին երեկ մեկնարկած միջոցառումը:
Երեկ Կապանում՝ Խուստուփում՝ Գարեգին Նժդեհի հիշատակի կրակ է վառվել, որը ջահերով բերվել հասցվել է Վայոց ձոր՝ Սպիտակավոր վանք, ուր ամփոփված է Մեծն հայի աճյունը:
<Դավիթբեկյան ուխտերը> ծնունդ առան 1920թ. օոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ <հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը>: Ուխտերի նշանաբանն էր՝ <Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար>:
Այսօր Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցում տեղի ունեցող <Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկար> խորագիրը կրող միջոցառումը նախաձեռնել էին <Խարույկ> արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը, ով Արտաշ Սահրադյանի և մի շարք այլ նվիրյալների հետ Սպիտակավորի հարակից տարածքի համալիր մշակում և մաքրում նախագիծն էին իրականացրել, Գլաձոր համայնքի համայնքապետը, համայնքի բնակիչները, Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ –ի ներկայացուցիչների մասնակցությամբ ու ջանքերով:
Միջոցառման սկզբում Նժդեհի կյանքի և գործի մասին խոսեց , հասարակական գործիչ,ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը՝ ներկայացնելով երեկ երեկոյան մեկնարկած իրենց նախաձեռնությունը: Միջոցառման ներկաներին շնորհակալություն հայտնեց Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը, խոսքը փոխանցելով ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետին:
Նանե Ասատրյանը ներկաներին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից և իր խոսքնը հղեց ներկաներին, որպես հայ կին և մայր, ով կարևորում է արմատները ճանաչելու, բայց ապագային նայելու, հզոր և ամուր հայրենիք ունենալու նախնիների մեր երազանքը իրականություն դարձնելը:
Հանդես եկավ նաև միջոցառմանը մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, նշելով .
<Համոզված եմ, որ արդեն ավանդական դարձող այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն է՝ մեր հայրենակիցների կողքին նաև բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայացնել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը , հերոսական անցյալն ու ներկա նվաճումները, ինչպես նաև սպասվելիք վառ ապագան>:
Միջոցառմանը հայաստանի դրոշներով մասնակցում էին նաև <Հայ Ասպետ> կազմակերպության սաները, Վայոց ձորի պատանի արշավականներ, ովքեր ոտքով առավոտյան հասել էին Սպիտակավոր և իրենց ճանապարհը շարունակեցին մինչ Պրոշաբերդ:
Գարեգին Նժդեհի խոսքերը հնչեցնելուց բացի, մասնակիցները մեր հայրենիքը շենացնելու և այս միջոցառումը ամենամյա դարձնելու պլաններ ունեն:
Ինչպես ասում է Գարեգին Նժդեհը.
<Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա Հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10