Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնձորուտ այցելելն ավելի հեշտ է դարձել. Հայաստանում զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը

25.08.2020

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեղեկացնում է, որ Հայաստանում ԵՄ աջակցությամբ զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների համար հեռավոր Խնձորուտ համայնք այցելելն ավելի հեշտ է դարձել շնորհիվ կառուցված արշավուղու և ճանապարհային տեղեկատվական ցուցանակների:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և <Վորլդ Վիժն> Հայաստանի ջանքերով նոր հեծանվուղին արդեն իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը։ Հիմնադրամի տեսանկյունից հատկապես կարևոր է նախագծի բնապահպանական մասը, որը գրավականն է նաև անվնաս զբոսաշրջության զարգացման:
Արշավուղին կառուցվել և ցուցանակները տեղադրվել են <ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում> նախագծի շրջանակում:
Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցել է <Վելո Քլաբ> երիտասարդական ՀԿ-ի հետ: Հիշեցնենք նաև, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է (Մ-2) Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Խնձորուտ հանրապետական նշանակության ճանապարհը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10