Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լուրեր համայնքներից՝ Եղեգիս

24.08.2020

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է.
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Եղեգիս համայնքում կիրականացվեն՝


1. Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ։

  •  Ծրագիրը հնարավոր կընձեռի 50 երեխայի ապահովել նախադպրոցական կրթությամբ։
  • Կբացվի մոտ 10 մշտական աշխատատեղ։

2.Քարագլուխ, Աղնջաձոր, Շատին, Վարդահովիտ, Հերմոն, Սալլի բնակավայրերում ոռոգման խողովակաշարի կառուցման աշխատանքներ։

  • Ծրագրերից կօգտվի Եղեգիս համայնքի մոտ 2200 բնակիչ։
  • Տարածքների ոռոգման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսության 20-30 տոկոս աճ։
  • Ոռոգման խողովակաշարերից կօգտվի 530 տնտեսություն։

3. Հորբատեղ, Գողթանիկ, Թառաթումբ բնակավայրերում խմելու ջրի խողովակաշարի կառուցման և վերանորոգման, Շատին բնակավայրի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքներ։

  •  Ծրագրերից կօգտվի Եղեգիս համայնքի մոտ 2500 բնակիչ։
  •  Խմելու ջրի խողովակաշարերից կօգտվի 750 տնտեսություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10