Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ԲՈւՀ-երի ընդունելության մրցույթին մասնակցած 218 դիմորդից 172-ն ընդունվել է
20.08.2020
ՀՀ պարետի որոշմամբ, ԲՈւՀ-երում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):
2020 թ. Վայոց ձորի մարզից ՀՀ ԲՈւՀ-երի ընդունելության մրցույթին մասնակցել է 218 դիմորդ, որոնցից հիմնական փուլով ընդունվել է 167-ը (76.6%):
Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 5 դիմորդ հայտագրվել է նաև մրցույթի լրացուցիչ փուլում և ընդունվել: Արդյունքում՝ մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով հայտագրված 218 դիմորդից ԲՈւՀ է ընդունվել 172 -ը (78,9%):
ԲՈւՀ ընդունված 172 դիմորդներից 21-ն ընդունվել է առաջին հայտով՝ ուսուցման անվճար հիմունքներով:
Պարետի որոշմամբ նաև ԲՈւՀ-երն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` ուսուցումն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար:
Հիշեցում՝ սիրելի՛ ուսանողներ, յուրաքանչյուրիդ կողմից հակահամաճարակային կանոնների պահպանմամբ է պայմանավորված ձեր առողջության պահպանումը և դասապրոցեսի անընդհատության ապահովումը: