Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկդարյա ընդմիջումից հետո Քարկոփի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել

16.08.2020

  Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

  Այսօր Խաչիկ գյուղում Խաղողօրհնեքի արարողությանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը։ Հատկանշական էր, որ խաղողօրհնեքի արարողությունը Քարկոփ վանական համալիրում վերջին անգամ շուրջ 100 տարի առաջ էր տոնվել։ Պատարագի ավարտին Տեր-Հովհաննես քահանա Մաթևոսյանը աղոթեց սահմանների անդորրության համար, օրհնեց խաղողի ողկույզները՝ ընծայելով դրանք ժողովրդին, իբրև տարվա ողջ բերքի օրհնության խորհրդանիշ։
   <Բարի  խաղողօրհնեք սահմանից։ Խաղողօրհներք Քարակոփում/Խոտակերացում մեկ դարյա ընդմիջումից հետո։

  Վայոց ձորի շատ գյուղեր և հատկապես Խաչիկը ոչ միայն վայոցձորյան, այլև նախիջևանյան մշակույթը կրող, վերածնող, ապրեցնող տարածքներ են։ Այստեղ ոչ միայն պատմամշակութային ու բնության հուշարձաններն են կարևորվում, այլև ոչ նյութական մշակութային գանձերը վերածնվում են ու փոխանցվում սերունդներին։ Այստեղ տարածքները ՀԱՅՐԵՆԻՔ դարձնող ՄԱՐԴԻԿ են ապրում, ստեղծող, արարող, ստեղծագործող, աշխատասեր մարդիկ։

   <Այսուհետ ամեն տարի Վարդավառը` Շռանում(փոքրիկ Ջրվեժ Խաչիկում), Խաղողօրհնեքը` Քարկոփում, Գաթայի փառատոնը` գյուղամիջում:

-Սրանք Խաչիկի այցեքարտերից են, որոնք մեր ամուր սահմաններով զարգացող հայրենիքի հենակետերն են։ Տեր Հովհաննես քահանան և սահմանին ապրող խաչիկցիներն այս բոլոր արժեքները կրողներն ու ապրեցնողներն են։ Հավելեմ նաև, որ այս պահին պատրաստում ենք փաստաթղթերի և տեղեկությունների փաթեթ Քարկոփի կիսատ մնացած վերականգնողական աշխատանքների վերաբերյալ և ներկայացնելու ենք ԿԳՄՍ նախարարություն` առաջարկելով կամ շարունակել կիսատ նախագիծը կամ նորը մեկնարկել` հայտնելով մարզային, համայնքային իշխանությունների և խաչիկցիների պատրաստակամությունը այն իրականություն դարձնելու գործում։ Բարի Խաղողօրհներք բոլորիս։ Թող բերքը առատ լինի, սահմանները` խաղաղ, Աստվածածնա վերափոխման տոնի խորհուրդը` ի կատար։ >, - նշեց իր խոսքում Նանե Ասատրյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10