Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղտեխնիկա է տրամադրվել Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր և Եղեգիս խոշորացված համայնքներին
14.08.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք , որ 2020թ. առաջին կիսամյակում <Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման> ծրագրով ՀՀ 12 խոշորացված համայնք ստացել է ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա:
<Թվով 46 տեխնիկա՝ Ախթալա, Արագածավան, Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղվարդ, Ճամբարակ, Շնող, Շողակաթ, Սարչապետ, Սիսիան, Տաշիր և Օձուն համայնքներին>,- տեղեկացնում է նախարար Պապիկյանը: