Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լուրեր համայնքներից. Զառիթափ

13.08.2020

 Սուբվենցիոն ծրագրերով Զառիթափ խոշորացված համայնքի 5 բնակավայրերում իրականացվում են ջրագծերի և ջրաղբյուրների շինարարական աշխատանքներ:
Համայնքի Սերս, Բարձրունի, Մարտիրոս բնակավայրերում շինաշխատանքների ամբողջ գումարի 30%-ը որպես ներդրում տրամադրում է համայնքը, իսկ 70%-ը հատկացվում է պետական բյուջեի միջոցներից:
Սարալանջ և Զառիթափ բնակավայրերում համայնքի ներդրումը կազմում է 35% , իսկ պետական բյուջեից հատակցումները 65% :
Իրականացվող ծրագրերն են.

  •  Սարալանջ բնակավայրում կառուցվում է 1 ջրաղբյուր,
  •  Զառիթափ բնակավայրում՝ 7 ջրաղբյուր,
  •  Մարտիրոս բնակավայրում՝ 2 ջրաղբյուր,
  •  Սերս բնակավայրում՝ 1 ջրաղբյուր,
  •  Բարձրունի բնակավայրում` 2 ջրագիծ:

Շինարարական ասխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 124.184.560 դրամ։ Աշխատանքները կատարում են՝

  • Զառիթափ բնակավայրում <Մավշին> ՍՊԸ-ն,
  • Բարձրունի, Մարտիրոս, Սարալանջ բնակավայրերում՝ <Շինաշխարհ> ՍՊԸ-ն,
  • Սերս բնակավայրում՝ <Արտեզիա> ՍՊԸ-ն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10