Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել են Վայոց ձորի մարզում գտնվող <Արջերի> քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները
12.08.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց ձորի մարզում գտնվող <Արջերի> քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։
Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։
Ուշագրավ է, որ փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (25000-35000 տարի), ինչի մասին են վկայում գտնված մի քանի միջին հին քարեդարյան գործիքները։
Աշխատանքների ընթացքում փաստագրվել է նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ։ Հիմնադրամը տեղեկացնում է, որ սւսումնասիրությունները շարունակվում են:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մշտապես համագործակցում է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ, վայրի կենդանիների կողմից մարզի բնակչությանը հասցված վնասի փոխհատուցման և այլ աշխատանքային հարցերով: