Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի գործընթացում ծագած խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկում
12.08.2020
2020 թվականի օգոստոի 11-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ սպանդանոցային մորթի գործընթացում ծագած խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը, մարզի միս արտադրող ֆերմերները և մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները:
Մարզպետ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և տեղեկացրեց, որ հանդիպումը նվիրվում է սպանդանոցային մորթի անցնելուց հետո միս արտադրող, մսի սպանդանոցային մորթ իրականացնող և մսամթերք վաճառող շղթայում ծագած խնդիրների քննարկմանը և միտված է խնդիրների նվազեցմանը, հնարավոր չեզոքացմանը կամ վերացմանը:
Խնդիրների լուծման վերաբերյալ բոլոր կողմերն արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Ամփոփելով քննարկումը, մարզպետ Գրիգորյանը հորդորեց բոլոր կողմերին միմյանց հանդեպ դրսևորել գործընկերային վերաբերմումք, գտնել միմյանց հետ հարաբերվելու ամենաճիշտ՝ բոլոր կողմերին հարմար տարբերակը և պահանջեց գործել օրենքով սահմանված կարգով: