Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2020

  Սիրելի՛ երիտասարդներ:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

   Բոլոր ժամանակներում կյանքի զարգացման և առաջընթացի հիմնական գրավականը երիտասարդությունն է՝ իր նախաձեռնողականությամբ, մտավոր և ֆիզիկական թարմ կարողություններով, զարգացման առաջանցիկ տեմպերով, առաջացած խնդիրների լուծման պատրաստակամությամբ, հայրենիքի պաշտպանության և բարօրության գործին անմնացորդ նվիրումով:

    Սիրելիներս, այսօր էլ Դուք անմասն չեք հայրենաշինության, պետականության ամրապնդման շնորհակալ և պատվաբեր գործում, և բավարար ներդրում ունեք գալիք սերունդներին ավելի կայուն խաղաղությամբ ու զարգացած տնտեսությամբ հայրենիք փոխանցելու գործընթացում:

     Հայաստանի Հանրապետությունը, Վայոց ձորը արժանապատիվ քաղաքացու ապրելու և ստեղծագործելու, ուսանելու և արարելու, ստեղծելու և զարգանալու տարածք պետք է լինի, որտեղ երիտասարդը ոչ թե հյուր, այլ տեր պետք է լինի՝ ժողովրդավարական ու իրավագիտակից հարցադրումներով, համարձակ ու ստեղծարար նախաձեռնողականությամբ:

    Կրկին սիրով շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ  Ձեր բոլոր ձեռնարկներում, որոնք վստահ եմ նաև ուղղված են մեր երկրի և մեր մարզի շենացմանը:
   Ամենայն բարիք Ձեզ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26