Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչենք Հայաստանը նորովի

11.08.2020

Վայոց ձորի Արտավան գողտրիկ անկյունն իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի էկոտուրիզմի քարտեզի վրա. սա ոչ միայն մարզպետարանի այլև <Կենսաբանների հայկական միություն> ՀԿ-ի համոզմունքն է ։
Հարուստ կենսաբազմազանությամբ աչքի ընկնող այս վայրը գրավում է բնությանն առավել մոտ գտնվելու հանգիստ փնտրողներին։
Քայլարշավները հնարավորություն կտան բացահայտելու Արտավանի ողջ հմայքը և վայելելու շրջակայքն իր ողջ գեղեցկությամբ և պարզությամբ։ Արահետների ցուցանակներին այստեղ փոխարինելու են եկել վիրտուալ (VR) եւ լրացված իրականությամբ (AR) հագեցած պիտակները, որոնք թույլ կտան կողմնորոշվել տեղանքում, ծանոթանալ կենսաբազմազանությանը։ Քայլուղիներից մեկը կհասցնի ձեզ բնական <Հայելի> լիճ, որը կարծես երկիր մոլորակն է արտացոլում իր պաղ և զուլալ ջրերում։
Արտավանն առաջարկում է նաև վրանային հանգիստ, ձիերով զբոսանքներ, գիշերակացի հնարավորություն տեղաբնակների կողմից խնամքով ստեղծված հյուրատներում և, իհարկե, համեղ տնական սնունդ` սիրով աճեցված և պատրաստված հենց արտավանցիների ձեռքերով։ Եթե երկար քայլելը ձեր սրտով չէ, կարող եք օգտվել ամենագնաց մեքենաներով շրջագայելու հնարավորությունից։
Բայց սա դեռ ամենը չէ։ Արտավանը, Վայոց ձորն ընդհանրապես, առավել գրավիչ է, քանի որ վայրի կենդանիներին այստեղ հնարավոր է տեսնել իրենց իսկ միջավայրում։ Այստեղ գորշ արջերը կարծես հարմարվել են մարդկանց հետ համակեցությանը և հաճախ օգտվում են այգու բարիքներից` հատապտուղներ, մրգեր, ընկուզեղեն։
Բնապահպանական մի շարք կառույցների աջակցությամբ ստեղծված հատուկ տնակներն Արտավանից ոչ շատ հեռու Չիվա և Շատին գյուղերում թույլ են տալիս տեսնելու արջերին բնական միջավայրում։ Պարզապես պետք է զինվել համբերությամբ, ֆոտոխցիկով լավագույն պահերը որսալու համար։ Ինչպես նաև հատուկ ընտրված դիտակետերում հնարավորություն ունեք տեսնելու Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծերին ազատության մեջ։
Ի դեպ, <Բնության համաշխարհային հիմնադրամի> աջակցությամբ հիմնադրված Վայոց ձորի Արփա (նախկին՝ Գնիշիկ) պահպանվող լանդշաֆտին կից ստեղծված տեղեկատվական կենտրոնն այցելուներին տրամադրում է համապարփակ տեղեկություն Վայոց Ձորի յուրահատկությունների, հանգստյան տարբերակների, կենսաբազմազանության մասին։ Կենտրոնն ունի գեղեցիկ տեսարանով գիշերակացի հարմարավետ տնակներ` Վայոց ձորում կարճատև կանգառ փնտրող ճամփորդների համար։
<Այցելի՛ր Արտավան> էկոտուրիզմի զարգացման նախաձեռնություն http://artavan.am/
Arpa Protected Landscape

Կենսաբանների հայկական միություն
Զառիթափի Համայնքապետարան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10