Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ

09.08.2020

 Հարգելի՛ շինարարներ: 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեր ժողովուրդը միշտ բարձր է գնահատել շինարարի աշխատանքը, հարգանքով է վերաբերվել շինարարներին, հոգատարությամբ պահպանել նրանց կառուցածը, որոնցով դարեր շարունակ հպարտացել է:

   Հայաստանն աշխարհին ճանաչելի է դարձել նաև պատմամշակութային հուշարձաններով ու կոթողներով, ինչպես նաև քաղաքաշինական ճարտարապետությամբ: Վայոց ձորը հարուստ է տարբեր դարերում՝ հայ ճարտարապետների մտքի ու ձեռքի արգասիք հանդիսացող բազմաթիվ հուշարձաններով, խաչքարերով, կոթողներով եկեղեցիներով ու մատուռներով: Մեր մարզը միշտ շեն է եղել ճարտարապետական արժեքներով, որոնք առանձնահատուկ գրավճություն են հաղորդել մարզի նկարագրին: Վայոց ձորում կառուցման ավանդույթները դարերով պահպանվել և այսօր էլ շարունակվում է հարստանալ:

    Վայոց ձորի մարզի հարգելի՛ շինարարներ, Ձեր միջոցով գալիք սերունդներին են փոխանցվելու ճարտարապետական, շինարարական  ու կառուցման արվեստի ազգային արժեքներն ու դարերից եկած ավանդույթները: Ձեր ուժերով մեր մարզում իրականացվում են բազմաթիվ պետական ծրագրեր, կառուցվում և հիմնանորոգվում են առողջապահական, կրթական, մշակութային, մարզական և մարզի կենսագործունեության անհրաժեշտ այլ շինություններ, ներմարզային, համայնքային ճանապարհներ ու փողոցներ, ջրատարներ ու գազատարներ, որոնք նպաստում են մարզի բնակչության կյանքի որակի բարելավմանը: Տա Աստված, որ Ձեր հոգսը լինի միմիայն աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Հարգելինե՛րս, մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ Ձեզ ստեղծագործական միտք ու մասնագիտական նոր ձեռքբերումներ: Ձեզ՝ անսպառ եռանդ և աշխատանքային հաջողություններ:
Թո՛ղ հարատև հնչի վայոցձորցի շինարարի մուրճի զրնգուն ձայնը, ազդարարելով՝ մեր մարզի շենացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26