Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Ֆերմաօնլայն> հարթակի <Սպանդանոցների և անասնապահների աջակցության ծրագրի> ներկայացումը Վայոց ձորում

07.08.2020

  Օգոստոսի 6-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ<Ֆերմաօնլայն> հարթակի <Սպանդանոցների և անասնապահների աջակցության ծրագրի> ներկայացումը: Հանդիպմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, վարչության աշխատակիցները և Վայոց ձորում անասնապահությամբ զբաղվող անհատներ և ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, կարևորեց <Ֆերմաօնլայն> հարթակի կողմից մշակված և իրականացվող ծրագիրը, որը կարող է նպաստել անասնաբուծության, մսի և կերի, ենթամթերքի մշակման և իրացման խնդիրների լուծմանը:

    Հարթակի ներկայացուցիչների կողմից հանդիպման մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ներկա իրավիճակի վերլուծությունը(վիճակագրական տվյալներ), ըստ որի՝ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, որը 2018-2019 թթ. դրությամբ ապահովվել է ՀՆԱ-ի 13,7 %-ը (822,4 մլրդ ՀՀ դրամ)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2018-2019 թ. կազմել է 892,6 ՀՀ դրամ, որի 54 %-ը (477,1 մլրդ ՀՀ դրամ) ձևավորվել է անասնաբուծական արտադրանքից։

   Ծրագրի նկարագրությունից հետո ներկայացվեց գործունեության հիմնական ուղղությունները և լուծվելիք խնդիրները:
 Ներկայացված հիմնական ուղղությունները՝ Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում անասնաբուծությամբ և անասնապահությամբ զբաղվողների համար սպանդ կազմակերպողների, վաճառողների, գնորդների, միս ու կեր արտադրողների միջև կապի ապահովումը՝ միասնական տեղեկատվական բազայի միջոցով:

Խնդիրները՝
• ստեղծել գյուղ.կենդանիների քանակի, ծագման, տեսակի, պատվաստումների և հիվանդությունների պատմության վերաբերյալ ըստ մարզերի, ինչպես նաև քանակի փոփոխման ստույգ տեղեկատվական բազա,
• Գյուղ.կենդանիների ծնվելուց հետո համարակալում և գրանցում անասնաբուժի կողմից առցանց հավելվածում՝ հատուկ պիտակներով (լազերային տպագրությամբ), յուրաքանչյուր կենդանուն հատկացնելով անհատական համարանիշ: Պիտակի վերջնական հանգրվանը սպանդանոցն է(Մինչ կենդանու մորթը սպանդանոցի անասնաբույժը կենդանու անհատական համարանիշի կամ NFC չիպի միջոցով ստանում է ամբողջական տեղեկատվություն, որը փոխանցվում է վերջնական սպառողին):
• Ծրագրի մեկնարկային փուլում կհամարակալվեն ոչ միայն նոր ծնված, այլև առկա բոլոր գյուղ.կենդանիները:

Քննարկումից հետո մարզպետ Գրիգորյանը հորդորեց ներկաներին վերլուծել ստացված տեղեկատվությունը, որից հետո կատարել ընտրություն ներկայացված կամ առաջարկվելիք այլ ծրագրում ընդգրկվելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10