Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում շարունակվում են բարեկարգման աշխատանքները
06.08.2020
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը, <Վարձատրվող հասարակական աշխատանքներ> ծրագրի շրջանակներում Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքում իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, այցելել են Գողթանիկ և Թառաթումբ բնակավայրեր:
Ծրագրի շրջանակներում Եղեգիս համայնքում իրականացել են հետևյալ նախագծերը.
Գողթանիկում՝ բնակավայրի միջհամայնքային՝ Հերմոն-Գողթանիկ ճանապարհի վերանորոգում ավազակոպճային շերտով և ճանապարհի երկայնքով ծառատնկում: Ծրագրի արժեքը՝ 500000 դրամ:
Ճանապարհի 1,5 կմ հատվածը մաքրվել է քարերից: 1400քմ մակերեսով կատարվել է փոսալցման և հարթեցման աշխատանքներ: Ճանապարհի գրունտի տակ եղած խողովակները մաքրվել են խցանումներից, կատարվել է ճանապարհի կողային առուների մաքրման և ջրահեռացման աշխատանքներ: Ուռենու և բարդու ծառեր են տնկվել ճանապարհի երկայնքով:
Թառաթումբում՝ բնակավայրի ներհամայնքային և հանդամիջյան ճանապարհների վերանորոգում, ավազակոպճային շերտով: Ծրագրի արժեքը՝ 1մլն դրամ:
Ներբնակավայրային, հանդամիջյան ճանապարհների 3100 քմ-ը մաքրվել է ավելորդ գրունտից, փոսերը լցվել են ավազակոպճային շերտով, փորվել են խրամուղիներ և ջրահեռացման համար տեղադրվել է մոտ 10 մետր խողովակ: Մետաղական ցանցերով ամրացվել են ներհամայնքային ճանապարհների 2 հատվածները:
Եղեգիս համայնքում իրականացված ծրագրերի արդյունքում աշխատանք են ունեցել նշված գյուղերի գործազուրկ 6 բնակիչներ:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակը Վայոց ձորի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով, մարզի համայնքներին աջակցելն է: