Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց քարտեզ սխեմայում չներառված որսահանդերում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վարձակալության հանձնված արոտավայրերում որսի կազմակերպման խնդիրները

06.08.2020

  Օգոստոսի 5-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ հանդիպում-քննարկում, հետևյալ օրակարգով.
1.ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N860-Ն որոշմամբ հաստատված քարտեզ սխեմայում չներառված որսահանդերում, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վարձակալության հանձնված արոտավայրերում որսի կազմակերպման դեպքերի վերաբերյալ քննարկում:
2. Վայրի և գիշատիչ կենդանիների կողմից Վայոց ձորի մարզի բնակչությանը (01.04.2020-01.08.2020-ն ընկած ժամանակահատվածում) հասցված վնասների ամփոփ վերլուծություն:

   Քննարկմանը մասնակցեցին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, Արենի, Եղեգիս, Զառիթափ համայնքների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը , Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի ներկայացուցիչը, <Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>, <Արփա բնապահպանական լանդշավտի>, <Բնության համաշխարհային հիմնադրամի> Հայաստանյան մասնաճյուղի, <<Բեզոար>> բնապահպանական հիմնադրամի, <Սաֆարի ինտերնացիոնալ> հայ-իտալական համատեղ ձեռնարկություն> ՍՊԸ ներկայացուցիչները:

    Առաջին հարցի քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքների ղեկավարների և մարզպետարանի համապատասխան աշխատակիցների համատեղ խմբի կողմից   մարզի համայնքների որսահանդակների քարտեզագրման վերաբերյալ, որպեսզի  արգելվի որսորդությամբ զբաղվելը, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վարձակալության հանձնված արոտավայրերում և այլ գյուղ-նշանակության հողատեսքերում:

Երկրորդ հարցի քննարկման և վերլուծության արդյունքում <Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>, <Արփա> բնապահպանական լանդշավտի, <Բնության համաշխարհային հիմնադրամի> Հայաստանյան մասնաճյուղի, <Բեզոար> բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց վայրի կենդանիների կողմից բնակչությանը հասցված վնասները փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10