Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

05.08.2020

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները:

Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կառավարության օժանդակությունը և շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով:

Վարչապետ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով ևս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Տեղեկացնենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը 2020թ. առաջին կիսամյակի գործունեության ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրատվանիջոցների ներկայացուցիչների` խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերին, նշել է, որ 2020 թվականին մարզում սպասվում է խաղողի բերքի աննախադեպ քանակ՝ 5000տ: Մարզպետ Գրիգորյանը տեղեկացրել է, որ դեռևս 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են մթերման գործընթացին վերաբերող խնդիրները:
Մարզպետարանի կողմից քայլեր են ձեռնարկվել խաղողի վաճառքի և գնման գործընթացը կազմակերպելու համար, կողմերի միջև հարաբերությունն իրավական դաշտ բերելու ուղղությամբ՝ կողմերի միջև առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագրերի կնքման տարբերակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10