Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լուրեր համայնքներից. Արենի

05.08.2020

  •        Արենի համայնքը կունենա նոր աղբատար մեքենա:

 ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան  էջում  տեղեկացնում է,  որ  Սիսիան, Արենի, Ախթալա բազմաբնակավայր համայնքները համալրվել են տեխնիկայի հերթական խմբաքանակով` 172մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Սիսիան համայնքին կտրամադրվի համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և աղբատար երկու մեքենա: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա:

 

  • ·        Փոխմարզպետի մասնակցությամբ քննարկվել է Արենի  համայնքի տարածքի պատմամշակույթային առաձնահատկությունները միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունը:

 

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի աշխատասենյակում  Արենիի Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանը այսօր հանդիպում-քննարկում է ունեցել։ Քննարկվել են Համայնքի տարածքում պատմամշակույթային տուրիզմի զարգացման հնարավորությունները, առանձնահատկություններն ու հեռանկարները։ 

 

·        Արենի համայնքի  Արենի բնակավայրը կունենա մանկապարտեզ

Արենի համայնքի  Արենիբնակավայրում  Ջինիշյան> բարեգործական հիմնադրամը սոցիալական ծրագրերի շրջանակում   կկառուցվի մանկապարտեզ: Մանկապարտեզի կառուցման աշխատանքները  կավարտվեն  մինչև

2022 թվականը: Վերջապես իրականություն կդառնա գյուղում մանկապարտեզ ունենլու արենցիների տարիների երազանքը: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10