Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Արփա> պահպանվող լանդշաֆտը նպաստում է Վայոց ձորի մարզում էկոտուրիզմի զարգացմանը
04.08.2020
<Արփա>, նախկին՝ <Գնիշիկ> պահպանվող լանդշաֆտը գտնվում է Վայոց ձորի մարզում: Այն զբաղեցնում է Արփա գետի ավազանի ձախափնյա մասը կազմող Վայոց ձորի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան լանջերը:
Լանդշաֆտի տեղանք ունի հարուստ կենդանական և բուսական աշխարհ, որոնցից շատերը վտանգված են: Տեղանքում պահպանվող վայրի կենդանիներից են բեզոարյան այծերը և գորշ արջերը: Տարածքում երբեմն-երբեմն հնարավոր է հանդիպել կովկասյան ընձառյուծի: Տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով, կոթողներով և քարանձավներով:
Լանդշաֆտի կենդանական և բուսական հարստությամբ աչքի ընկնող բնությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների համար: Եվ կենսաբազմազանության պահպանությունից բացի, լանդշաֆտը նպաստում է նաև Վայոց ձորի մարզում էկոտուրիզմի զարգացմանը, համագործակցելով մարզի համայնքների հետ:
Պահպանվող լանդշաֆտի ստեղծման հիմնական նպատակը չոր նոսրանտառային, կիսաանապատային էկոհամարգերի, մարդու կողմից ստեղծված և ավանդական օգտագործվող լանդշաֆտների, բուսական և կենդական հազվագյուտ և էնդեմիկ տեսակների պահանությունն ու կայուն օգտագործումն է:
Լուսանկարները՝ panorama.am կայքի