Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է <Project Management>, <Technical Recruitment>, <Digital Marketing (SMM)>, <Digital Marketing (SEO)>, <React.JS> տեխնոլոգիական մասնագիտություններով համաֆինանսավորվող դասընթացների
03.08.2020
Մեկնարկել է <React.JS>, <Project Management>, <Technical Recruitment>, <Digital Marketing (SMM)>, <Digital Marketing (SEO)> տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:
Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած <Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն> ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։
<React.js> մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված <Bitschool> ծրագրավորման և բիզնեսի դպրոցի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/reactjs էջում:
<Project Management> մասնագիտությունով դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված <Բի Էս Սի> Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից: Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/project-management
<Technical Recruitment> մասնագիտությամբ՝ սկսնակ մակարդակի դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված <Meettal> ընկերությունը: Դիմելու համար՝ https://edu.hti.am/trainings/technical-recruitment
<Digital Marketing (SMM)> և <Digital Marketing (SEO)> մասնագիտություններով՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված <Skill> ընկերության մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ <Digital Marketing (SMM)> - https://edu.hti.am/trainings/digital-marketing-smm
<Digital Marketing (SEO)> - https://edu.hti.am/trainings/digital-marketing:
<Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն> ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://edu.hti.am/ կայքից։
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news: