Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամլո ասուլիսը. ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

30.07.2020

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հուլիսի 30 -ին կայացած 2020 թ.-ի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ընթացքում, հաշվետվություն- ելույթից հետո, անդրադարձավ լրագրողների և քաղաքացիների հարցերին: Տեսանյութին ծանոթանալ այս հղումով:

Հարցեր ԶԼՄ ներկայացուցիչներից


Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Լուրեր, Լիպարիտ Ասատրյան
1. Արդյոք ճիշտ են այն լուրերը, որ այս տարի մեծ քանակությամբ խաղողի բերք է սպասվում։ Եթե այո, ապա ինչ եք արել խաղողի մթերման խնդիրներից խուսափելու համար և արդյո՞ք համավարակը բացասաբար է ազդել գինու արտադրության և իրացման վրա։


<Vizit Jermuk> զբոսաշրջային տեղեկատվական հարթակ Նարեկ Միրզոյան
1.Մեր մարզի ամենադինամիկ զարգացող ոլորտը զբոսաշրջությունն է, բայց համավարակի թելադրանքով՝ ամենատուժածներից մեկը։ Մարզպետարանnւմ ի՞նչ ծրագրեր ունի մարզում զբոսաշրջությունը վերակենդանացնելու, զարգացնելու և գովազդելու համար: Արդյո՞ք կա ռեսուրս, որով զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ մարզի գրավչությունների հետ։ Կխնդրեմ մի երկու տողով խոսեք <Վիզիտ Ջերմուկ> զբոսաշրջային հարթակից և նշեք, թե ինչպես եք գնահատում մեր աշխատանքը։
2.Ցանկանում եմ նշել նաև, որ համավարակի պատճառով մենք ունեցել ենք բազում անկումներ, բայց կարողացել ենք պահել մեր հարթակի ակտիվությունը, արդյո՞ք մարզպետարանն ունի ծրագրեր, որով կկարողանա աջակցել մեր հարթակի հետագա զարգացմանը։ Շնորհակալություն։


<Եղեգ> մեդիա թիվի նախաձեռնության ֆեյսբուքյան էջ, Աննա Մարգարյան
1.Հաշվի առնելով համավարակի ազդեցությունը տնտեսության վրա , ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում մարզի համար և որո՞նք են այդ զարգացումն ապահովող ռազմավարական որոլտները։


Analitik.am, Արթուր Մնացականյան
1.Պարոն Գրիգորյան, Տավուշի ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին սրացումից հետո ադրբեջանական ուժերը սկսել են կրակել նաև այլ ուղղություններով: Ստացվող տեղեկությունների համաձայն կրակոցներ են հնչում նաև ձեր ղեկավարած մարզի գյուղերի ուղղությամբ: Լինու՞մ են արդյոք նյութական վնասներ, եթե այո, ինչ է արվում մարդկանց օգնելու համար:
2.Պարոն Գրիգորյան, կորոնավիրուսով պայմանավորված՝ տուրիստական ոլորտը գտնվում է ծանր վիճակում: Մենք գիտենք, որ Վայոց ձորի մարզում կան վայրեր, որոնք հատկապես սիրելի են զբոսաշրջիկների կողմից: Մտածու՞մ է արդյոք մարզպետարանն ինչ-որ բան անելու՝ ոլորտը ոտքի կանգնեցնելու համար: Իսկ միգուցե արդեն քայլեր ձեռնարկվե՞լ են:
3.Պարոն Գրիգորյան, երբ Տրդատ Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ, հայտարարեց, որ հեղափոխությունը մարզ չի հասել ու ինքն անելու է ամեն ինչ դրա համար: Արդյո՞ք նա հեղափոխությունը հասցրեց մարզ, եթե այո, ինչպես է դա արտահայտվում, իսկ եթե ոչ, Դուք ինչ-որ բան անու՞մ եք հասցնելու համար:


<Հրապարակ> օրաթերթ, լրագրող Աննա Պապիկյան։
1.Պարոն մարզպետ, ի վերջո ինչպե՞ս եք տեսնում Ամուլսարի խնդրի լուծումը, այն ե՞րբ կհանգուցալուծվի, եւ Ամուլսարը շահագործելու որոշում ունի՞ կառավարությունը։
2. Պարոն Գրիգորյան, մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Եղեգնաձորի ավագ դպրոցի հետ կապված խնդրին: Ըստ խորհրդի անդամների՝ նախարարության կողմից նշանակված խորհրդի անդամները չեն մասնակցում նիստերին, որին հետևանքով դպրոցն արդեն 1 տարի է, ինչ տնօրեն չունի։ Չե՞ք ցանկանում լուծում տալ այս հրատապ հարցին կամ գոնե փորձել հասկանալ խնդիրը։


Հարցեր քաղաքացիներից
Գևորգ Գասպարյան
Պարոն Գրիգորյան Վայոց ձորում արդեն գործում են բավականին շատ հյուրատներ, ինչպես նաև գինու, կամ այլ գյուղմթերի արտադրություններ, սակայն գործարարները լուրջ խնդիրների առջև են կանգնում հոսանքի անկանխատեսելի հաճախակի անջատումների հետևանքով, արդյոք հնարավոր է որևէ բան ձեռնարկել խնդրի լուծման համար։


Հասմիկ Գալստյան
Բարև Ձեզ ես գրում եմ որպես Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 3 շենքի բնակիչ արդեն մի շաբաթ է այս 40 և ավել ջերմաստիճան տաքության պայմաններում ջուր չկար զանգահարում ենք ասում են երեկոյան կլինի երեկոյան զանգահարում ենք պատասխանում են առավոտյան կլինի էլ դիմանալ չի լինում, առհասարակ խմելու ջրի խնդիրը շատ լուրջ է Եղեգանձորում խնդրում եմ միջամտեք, կարգավորեք այս հարցը:


Գևորգ Պետրոսյան
1. Այս տարի Վայոց Ձորի մարզում սպասվում է աննախադեպ խաղողի բերք, Ինչ աշխատանքներ եք կատարել և կատարելու, որպիսի բերքահավաքը անցնի անցնցում և մթերող կազմակերպությունները կամայականորեն օգտվելով ստեղծված վիճակից շատ ցածր գներ չսահմանեն։ Հակառակ պարագայում սոցիլական ցնցումն անխուսափելի է։
2. Հարգելի պարոն Գրիգորյան Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածի և <Տեղեկատվությքն ազատության մասին> ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ խնդրում եմ տրամադրել տեղեկություններ ձեր կողմից ստեղծված Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի աշխատանքային գործունեության մասին՝ ստեղծման օրվանից մինչև իմ հարցումը ստանալու պահը։ Մասնավորապես խնդրում եմ աշխատանքային խմբի նպատակներից յուրաքանչյուրի վերաբերյալ ներկայացնել դրանց իրագործմանը հասնելու համար կատարված գործողությունները։ Իրականացման գործողությունները ներկայացնելիս ներառեք դրա իրականացման ժամկետը, վայրը, անվանումը և նկարագրությունը։ Ձեր կարծիքով Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհուրդն իր գոյության ընթացքում աշխատե՞լ է արդյունավետ։ Սպասում եմ սպառիչ պատասխանների: Շնորհակալություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37