Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես է եկել 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսով

30.07.2020

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ մարզպետը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակում մարզում կատարված աշխատանքները և տարվա ընթացքում նախատեսված առաջնահերթ անելիքները:

Հարգելի՛ լրագրողներ, ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի  հաշվետվության տեսանյութը  այս հղումով:

2020 թվականի առաջին կիսամյակում իմ կողմից ընդունվել են 65 որոշումներ, գլխավոր քարտուղարի կողմից արձակվել են 168 հրամաններ: Մարզպետարանի աշխատակազմում 2020թ հունիսի 30-ի դրությամբ թափուր են մարզպետարանի՝ 3 վարչական, 6 քաղաքացիական ծառայողների պաշտոնների հաստիքներ:
   2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 364 քաղաքացիներ: 216 քաղաքացու դրամական օգնություն է տրամադրվել, իսկ 5-ը պետպատվերի շրջանակներում ստացել են համապատասխան բուժօգնություն:
Կիսամյակի ընթացքում ՀՀ Նախագահի ու վարչապետի աշխատակազմից, ինչպես նաև հանրապետական գործադիր իշխանության մյուս մարմիններից ստացվել ու ՀՀ Վայոց ձորի մարզպետին են վերահասցեագրվել 106 դիմումներ:
 Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտ (Կիսամյակային պլանավորում)
2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի 8 համայնքների տեղական բյուջներով ընդամենը եկամուտներ են նախատեսվել 1մլդ 115,7մլն ՀՀ դրամ, տեղական բյուջեներին ամրագրված ընդամենը եկամուտներից հավաքագրվել է 1մլդ 100,6 մլն ՀՀ դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված ընդամենը եկամուտների հավաքագրումը կատարվել է 98.6%-ով, որի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6 %, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 457,9 մլն ՀՀ դրամ, փաստացի հավաքագրվել է 419,4 մլն ՀՀ դրամ կամ կատարվել է 91.6%-ով, որի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմում է 5.6 %:
Համահարթեցման կարգով ՀՀ 2020թ. առաջին կիսամյակի համար պետական բյուջեից մարզի համայնքներին նախատեսվել է 641,3 մլն ՀՀ դրամ դոտացիա, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է.
 ՀՀ 2020թ . առաջին կիսամյակին  պետական բյուջեից Վայոց ձորի մարզպետարանին հատկացված գումարների վերաբերյալ:

Սուբվենցիաներ՝
2020թ. սուբվենցիաներ ստանալու համար ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել 30 ծրագրային հայտ 2,096,917,747 ՀՀ դրամ արժողությամբ, որից համայնքների ներդրումը կազմում է 838,767,098,8 ՀՀ դրամ: Ս/թ հունիսի 15-ին դրությամբ սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը  ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված 30 ծրագրից հաստատել է 24-ը: Հաստատված հայտերով հիմնականում իրականացվելու են ճանապարհների և բակերի ասֆալտապատում, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգումներ, հակակարկտային կայանների կառուցման աշխատանքներ:
Արտաքին հարաբերություններ՝
Մշտական ուշադրության կենտրոնում է գտնվել բազմակողմանի համագործակցային հարաբերությունների զարգացումն ու խորացումը հետևյալ պետությունների հետ` Իրանի Իսլամական Հանրապետություն (Ուրմիա նահանգ), ՌԴ(Նիժնի-Նովգորոդի Արխանգելսկի մարզ), Բելոռուսիայի Հանրապետություն (Մինսկի մարզ): Համաձայնագիր է կնքվել՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի քաղաքների միջև, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի և ՌԴ Բակաու նահանգի Թրգու Օկնա քաղաքի միջև, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և Ֆրանսիայի Հանրապետության Պրովան-Ալպ-Կոդ դ` Ազյուր շրջանի Վար դեպարտամենտի Բանդոլ քաղաքի միջև:
Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվել է բազմակողմ համագործակցության հարցեր, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ Արխանգելսկի մարզի հետ` ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերում տուրիստական կենտրոններ հիմնելու վերաբերյալ:
Զբոսաշրջություն՝
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում մարզպետարանը աջակցել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արենի գյուղում կառուցվող հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների (մոտավորապես 700 մլն ՀՀ դրամ արժողությամբ պետական միջոցներով) ստեղծմանը:
 Գյուղատնտեսութան և բնապահպանության ոլորտ
 Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության օժանդակության ծրագրերի նոր տարբերակներ
2020 թվականի ապրիլի մեկի դրությամբ մարզում նշված ծրագրերից օգտվել է 80 շահառու, ընդհանուր առմամբ տրամադրվել է 307 340 000 դրամ վարկ՝ 0% տոկոսադրույքով:

Խաղողագործություն, գինեգործություն
Ս/թ փետրվարի 25-ին մարզպետի մոտ կազմակերպվել է  հանդիպում-քննարկում մարզի խաղող արտադրողների, մարզից խաղող մթերողների և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների հետ՝ խաղողի մթերումների հետ կապված արտադրողների և մթերողների միջև պայմանագրային հարաբերությունների, վճարումների հետ կապված խնդիրների, բերքի որակական չափանիշների, սորտային առանձնահատկությունների, ըստ սորտերի խաղողի գնի հետ կապված հարցերի վերաբերյալ: Այցելություններ են կատարվել մարզի գինեգործարաններ և քննարկվել խաղողի սպասվող առատ բերքի իրացման խնդիրը՝ /COVID-19-ով պայմանավորված, գինու սպառման ցածր ծավալներ/:

Անասնապահություն
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է 19622 գլուխ խ.ե.կ., 12821գլուխ մ.ե.կ, 3284գլուխ խոզեր, 98046թև թռչուններ, 22883 փեթակ մեղվաընտանիքներ:
Սպանդանոցներ՝
Պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացը կարգավորելու նպատակով սպանդանոց կառուցել ցանկացող քաղաքացիների հետ տարվել են բազմակողմանի խորհրդատվական աշխատանքներ, տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն: Իսկ Զառիթափ համայնքում գտնվող` միակ գործող սպանդանոցի տնօրինության հետ մշակվել է հայտարարության ձև՝ սպանդանոցային մորթի պայմանների, մատուցվող ծառայությունների, վճարումներ վերաբերյալ և տրամադրել համայնքապետարաններին;
Բնական աղետներ
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի բոլոր համայնքները տուժել են ցրտահարությունից և կարկտահարությունից:
Ընդհանուր առմամաբ ցրտահարությունից վնասվել են 252.9հա պտղատու այգիներ /361 184 000 դրամ/, կարկտահարությունից՝ վնասվել են 49 հեկտար պտղատու այգիներ, /147 504 000դր/: Մարզի Արենի, Աղավնաձոր, Ռինդ,Գնիշիկ, Ելփին, Գետափ բնակավայրերում առկա է 8 հակակարկտային կայանքներ, /640հա ծածկողականությամբ/:

Բնապահպանություն
Արենի և Եղեգիս համայնքների բնակավայրերում տնկվել է 250 000 ուռենու տնկիներ, ծառատունկին մասնակցել է 137 մարդ (100 000դր. միջին աշխատավարձով, Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության 15-րդ ծրագիր):
Վայրի կենդանիների կողմից արջերի պատճառված վնասների վերաբերյալ:
Ս/թ ապրիլի 15-ին մարզպետի մոտ մարզում գործունեություն ծավալող բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպում-քննարկման արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Արփա բնապահպանական լանդշավտի, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի, «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները պարտավորվել են  իրենց տարեկան բյուջեից ֆինանսական միջոցներ տրամադրել արջերի կողմից բնակչությանը հասցված վնասները մասնակի փոխհատուցելու համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից մարզին անվճար տրամադրվել է 10 հատ էլեկտրոնային հովիվ:
Նախատեսվել է գյուղատնտեսության համար ոչ արդյունավետ 26հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր տրամադրել արևային վահանակների տեղակայման համար, ներկա պահին տեղադրված է 1.5հա-ի վրա:
Վերահսկողություն է իրականացվել մարզում գործող ՀԷԿ-երի գործունեության /օգտագործվող ջրի թույլատրելի չափ և թողք/ վրա:
 Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով համակարգման ոլորտ`
Մարզի 8 համայնքներում սահմանված ժամկետներում հաստատվել են 2020 թվականի Տարեկան Աշխատանքային Պլանները, որոնք բխում են համայնքների զարգացման ծրագրերի 2020 թվականի համար նախատեսված միջոցառումներից:
Կազմակերպվել են մարզպետի այցելություններ մարզի համայնքներ: Համակարգվել են այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորման աշխատանքները:
Համագործակցելով մարզի համայնքապետարանների աշխատակազմերի հետ՝ գույքագրվել են համայնքներում առկա հիմնախնդիրները, որոնց լուծման նպատակով մարզպետարանում քննարկում ներ ոն կազմակերպվել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում աշխատանքային պլաններին համաձայն և ըստ անհրաժեշտության առողջ համագործակցություն է ապահովել պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ:
Համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային վարչության հետ՝ նախապատրաստվել և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի համաձայնեցմանն է ներկայացվել <ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին> ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշման նախագիծը:
Մարզի համայնքներում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համայնքային ծառայության 8 թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ, որոնց արդյունքում համալրվել է 6 պաշտոն: 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ համայնքային ծառայության պաշտոնների թիվը 143 է:
Համագործակցելով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության հետ՝ համատեղ իրականացվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ: Համավարակի ուժգնացող տեմպերը նվազեցնելու նպատակով՝ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում շրջայցեր են կազմակերպվել մարզի տարածքում և համայնքների ղեկավարների հետ համատեղ հսկվել են անվտանգության կանոնների և ցուցումների պահպանումն ու դրանց հետևողական կատարումը ազգաբնակչության կողմից:
Զորահավաքային նախապատրաստություն
2020 թվականի ձմռանը հաջողությամբ կազմակերպվել է 2019 թ.ձմեռային զորակոչը և 2020թ. ամառային զորակոչի ընթացքը:
 Քաղաքաշինության ոլորտ
Հետևողական հսկողություն ենք իրականացնում քաղաքաշինության բնագավառում մարզի տարածքում իրականացվող ծրագրերի կատարմանը, որը հիմնականում կատարվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և հաստատված սուբվենցիոն ծրագրերով:
Եղեգնաձոր համայնք
ա) Եղեգնաձոր համայնքում թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում առանց տանիքի պայմանագրային գումարը 24.6 մլն. դրամ: 2020թ-ին կատարվել է 17.5 մլն. դրամի շին. մոնտաժային աշխատանքներ :
բ) Եղեգնաձորի թիվ 1 նոր դպրոցի կառուցում պայմանագրային գումարը 1. 169 մլրդ. դրամ: 2019 թ-ին կատարվել է 86.4 մլն.դրամի , 2020թ-ին նախատեսված է կատարելու 250.0 մլն. դրամի շին. մոնտաժային աշխատանքներ, առաջին կիսամյակում կատարվել է 75.6 մլն. դրամի շին. մոնտաժային աշխատանքներ : Ավարտը 2021թ.:
Արենի համայնք
ա) Ռինդ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում պայմանագրային գումարը 129.2 մլն.դրամ: 2018 թ-ին կատարվել է 44.1 մլն.դրամի, 2019թ-ին՝ 85.117 մլն. դրամի, 2020թ-ի առաջին կիսամյակում կատարվել է լրացուցիչ 12.3 մլն. դրամի շինարարական աշխատանքներ :
բ) Արենի բնակավայրում «Արենի Ույան Հոտել» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված է պայմանագրային գումարով 660.774 մլն. դրամ, որից 156.1 մլն. դրամը կատարվել է առաջին կիսամյակում: Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ է :
գ) Մ- Արենի-Խաչիկ-Գնիշիկ Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում Արենի գյուղի մեջ Արփա գետի վրա կառուցված կամրջի վերանորոգում պայմանագրային գումարը 24.5 մլն. դրամ, 2020թ-ին կատարվել է 5.1 մլն. դրամի շին. վերանորոգման աշխատանքներ:
Եղեգիս համայնք
ա) Հորս բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման շարունակություն 3.6 մլն.դրամ:
Զառիթափ համայնք
ա) Խնձորուտ բնակավայրում ջրաղբյուրի և խմելու ջրագծի վերակառուցում պայմանագրային գումարը 16.052 մլն. դրամ : Շինարարական աշխատանքները ավարտված են:
Ջերմուկ համայնք
ա) Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվուղու և սանհանգույցների կառուցում պայմանագրային գումարը 215.4 մլն. դրամ : 2020թ-ի առաջին կիսամյակում կատարվել է 53.8 մլն. դրամի շինարարական աշխատանքներ:
բ) Ջերմուկի համայնքի ձախափնյա և աջափնյա թաղամասերի բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման համար պայմանագրային գումարը 32.37 մլն. դրամ : 2020թ-ի առաջին կիսամյակում կատարվել է 11.8 մլն. դրամի շինարարական աշխատանքներ:
2019թ-ին սուբվենցիոն ծրագրերով հատկացված, սակայն չկատարված 9 ծրագիր շարունակվել և ավարտվել են 2020 թվականին այդ թվում՝
ա) Արենի ,Աղավնաձոր, Արփի, Չիվա, Ռինդ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են:
բ) Ջերմուկ քաղաքի մարզադպրոցի մասնաշենքի հիմնանորոգում և արդիականացում՝ աշխատանքներն ավարտված են:
գ) Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում՝ ընթացքի մեջ է:
դ) Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում այլընտրանքային արևային էներգիայի համակարգի տեղադրում Գետափի մշակույթի տան տանիքին՝ աշխատանքներն ավարտված են:
Գետափ բնակավայրի մշակույթի տան ջեռուցման համակարգի տեղադրում, դռների ու պատուհանների փոխում՝ Հուլիսի 7-ին տեղի կունենա շինարարական օբյեկտի շահագործման ընդունման- հանձնման աշխատանքներ:
ե) Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցի վերանորոգման, Արսենյան 9, Մամիկոնյան 12 բնակելի շենքերի բակի , Գլաձորյան փողոցի, Կամոյի 2Ա բնակելի շենքի բակի նորոգման աշխատանքներ՝  ավարտվել են:

Հողաշինության և հողoգտագործման ոլորտ
Հաշվետու ժամանակաշրջանում՝ 2020 թվականի առաջին կիսամյակում, համաձայն ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշմամ բաժնի հետևողական աշխատանքների արդյունքում կատարվել են համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող 158.6հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոփոխություններ՝ ցածրարժեքից - բարձրարժեքի՝ Արենի համայնքում 103 հա արոտը և այլ հողատեսքը փոխադրվել են վարելահողի, իսկ 6.0 հեկտարը անցել է բազմամյա տնկարքների տակ /2.0հա խաղող, 4.0հա պտուղ/, Գլաձորի համայնքում 39.0հա անջրդի վարելահողերը փոխադրվել են ջրովի վարելահողերի, ինչպես նաև 3.0հա այլ հողատեսքը փոխադրվել է վարելահողի, Զառիթափի համայնքում 7.6 հա քաղաքացու սեփականության արոտը փոխադրվել է վարելահողի:
Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերից առ 1-ը հուլիսի 2020թ օտարվել է 56.52 հա, 55.256 մլն. դրամ.գումարով, վարձակալության է տրամադրվել 12.5 հա՝ կնքվել են 25 վարձակալական պայմանագիր:
 Տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտ
2020թ. ՀՀ Վայոց ձորի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային և ամառային ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների իրականացման ծրագրի շրջանակներում կատարվել են 239.1 կմ ճանապարհների ձմեռային և 191.2 կմ ամառային ընթացիկ պահպանության աշխատանքներ՝ 173.1 մլն. դրամ, իսկ մարզային /տեղական/ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա նույն ծրագրի շրջանակներում իրականացվել են 146.3 կմ ձմեռային և 71.2 կմ ամառային ընթացիկ պահպանության աշխատանքներ՝ 53.0 մլն. դրամ: Ընդամենը՝ 226.1 մլն. դրամ
ա/-2020 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման և վերանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում են հետևյալ աշխատանքները
1.Մ2 -Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101.4 - կմ108.4 հատվածի հիմնանորոգում /7.0կմ/ - 1.011 մլն. դրամ :
Պայմանագրային ժամկետը՝ 2019թ օգոստոսից մինչև 2020թ սեպտեմբեր:
2020թ նախատեսվել է իրականացնել 200 մլն. դրամի չափով աշխատանքներ: Իրականացվել են հողային և ասֆալտապատման աշխատանքներ: Կատարվում են բարիերների (մետաղական արգելափակոցների) տեղադրման և կողնակների լցման աշխատանքներ:
Ավարտը՝ 2020 թվականի սեպտեմբեր
2. /Մ-2/ -Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 9+500 մինչև կմ 23+500 (14 կմ) հատվածի հիմնանորոգում-1180 մլն. դրամ:
Կատարվում են հողային, հենապատի կառուցման, վաքերի, եզրաքարերի տեղադրման և երթևեկելի մասի /ծածկի/ քանդման աշխատանքներ:
Ավարտը՝ 2020 թվականի դեկտեմբեր:
Ընդամենը՝ 2 191.0 մլն. դրամ

բ/ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները
1.Մ2 -Գետափ 2.766 կմ -378.2 մլն.դրամ
Իրականացվում են ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման և հողային աշխատանքներ: Ավարտը՝ 2020թ օգոստոս
Պայմանագրային ժամկետը՝ 2019թ հոկտեմբերից մինչև 2020թ օգոստոս :
2.Տ  -9 -21 /Շատին/-Հորբատեղ 6.5 կմ-693.2 մլն. դրամ
Աշխատանքներն ընթացքի մեջ են : Ավարտը՝ 2020թ. օգոստոս
Պայմանագրային ժամկետը՝ 2019թ հունիսից մինչև 2020թ սեպտեմբեր:
Ընդամենը՝ 1 071.4 մլն. դրամ
-Տարբեր ծրագրերով նախատեսված և կատարվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը՝ 4 155.2 մլն. դրամ:
Առողջապահության և uոցիալական ապահովության ոլորտ
Վայոց ձորի մարզում գործում են 8 բժշկական կազմակերպություններ՝ 3 հիվանդանոցային ծառայություններ մատուցող և 5 առողջության առաջնային պահպանման կենտրոններ:
Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար 2020 թվականի 1-ին կիսամյակում հատկացվել է 744,7 մլն. դրամ գումար: Իրականացվել է 43,7մլն. դրամի վճարովի ծառայություններ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10,4 մլն. դրամով:

2020թ.-ի ընթացքում պետական պատվերով բուժման և հետազոտման համար մարզին հատկացված 45 տեղից ուղեգրող հանձնաժողովների կողմից հանրապետության բուժհաստատություններ պետական պատվերով բուժման և հետազոտման են ուղեգրվել 5 քաղաքացի, առողջարանային վերականգնողական բուժման են ուղեգրվել 4 երեխա:

Հաշվետու ժամանակաշրջանում մարզի սոցիալական աջակցության տարածքային 3 գործակալություններում հաշվառվել են 1286 ընտանիքներ: Նպաստ են ստանում 1809 ընտանիքներ, վճարվել է 330,1մլն դրամ նպաստ: Սոցիալական համագործակցության աշխատանքները համակարգող խորհուրդների որոշումներով նպաստի համակարգից դուրս մնացած սոցիալապես անապահով 97 ընտանիքների նշանակվել է հրատապ եռամսյակային դրամական օգնություն` վճարվել է 10,7 մլն դրամ: Ավանդի փոխհատուցում է ստացել 82 քաղաքացի, վճարվել է 15 մլն դրամ:
Մարզի երեք զբաղվածության տարածքային կենտրոններում 2020թ.առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել են 1022 գործազուրկ: Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով մարզում իրականացվում է <Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում> 7 ծրագիր 10,5 մլն արժողությամբ:
Մարզի երեք սոցիալական ապահովության տարածքային բաժիններում հաշվառված են 9263 կենսաթոշակառուներ, ամսական միջին կենսաթոշակի չափը կազմել է 39832 դրամ:
Հաշվառվել է բնակարանի բարելավման կարիքավոր 43 հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ: 2020 թվականին 1 զոհվածի ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր:
Արտակարգ դրության ժամանակահատվածում 5240 ընտանիքի տրվել է պարենային աջակցություն: Աջակցությունը ստացվել է հետևյալ կազմակերպություններից և անհատներից՝ <Արտ Լանչ>կազմակերպություն, <Արզնի տոհմային ԹՏԽ> ԲԲԸ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, <Արա Աբրահամյան> հիմնադրամ, գործարար Արմեն Մինասյան, <Իմ քայլը> հիմնադրամ, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն, Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, Բլոգեր Ռոման Բաղդասարյան:
Աջակցությունը տրամադրվել է առաջնահերթության կարգով՝ անապահվության գնահատման համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքներին, ապա նաև կարիքավոր ընտանիքներին:
<Այլ նպաստներ բյուջեից> հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով 216 քաղաքացիների տրամադրվել է 6,355,000 դրամ դրամական օգնություն:
 Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության  ոլորտ
Բաժնի աջակցությամբ <Դիակոնիա> բարեգործական հիմնադրամը մարզում իրականացրել է սոցիալական աջակցության 2 ծրագիր, որի շրջանակում 550 կարիքավոր ընտանիքի տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ: Բաժինն աջակցել է <Առաքելություն Հայաստան> բարեգործական հիմնադրամին՝ մարզում 70 ընտանիքի աջակցություն տրամադրելու գործում:
Մանկական զարգացման հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Վայք և Ջերմուկ քաղաքներում ստեղծվել են երեխաների աջակցության կենտրոններ, որտեղ սոցիալ-հոգեբանական աջակցություն են ստանում կյանքի դժվար իրավիճակում գտնվող երեխաները: Մարզի սոցիալապես անապահով 8 ընտանիքի 20 երեխա հիմնադրամի կողմից ստանում է ամենամսյա ֆինանսական օգնություն, սնունդ, հագուստ և գրենական պիտույքներ: Ծրագիրը գործելու է մինչև տարեվերջ:
Բաժնի աջակցությամբ սկսվել և ընթացքի մեջ են <Հայկական կարմիր խաչի ընկերության> կողմից <Համայնքային ինտեգրված տնային խնամք և առողջ ծերացում> ծրագրի ներդրման աշխատանքները, ակնկալվում է 20 աշխատատեղի ստեղծում:
 Կրթության, մշակույթի և uպորտի ոլորտ
Ս/թ մարտի 13-ից կորոնավիրուսային համավարակի պատճառով հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կազմակերպվել է առցանց հեռավար կրթությունը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին Յուքոմ, Վիվա ՄՏՍ ընկերությունների և Իմ քայլը հիմնադրամի կողմից նվիրաբերվել է 594 գրասալիկ, բջջային հեռախոս և նեթբուք: Հեռավար ուսուցումից տեխնիկական պատճառներով երեխաներ դուրս չեն մնացել:
2019-2020 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել են 473, իսկ 12-րդ դասարանը՝ 245 շրջանավարտներ: Մարզի հանրակրթական դպրոցների 5 շրջանավարտներ հաջողությամբ հանձնել են ավարտական մաթեմատիկայի քննությունը և արժանացել գերազանցության մեդալի:
11. Անձնակազմի կառավարման բաժին`
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում առկա է եղել քաղաքացիական ծառայության 10 թափուր պաշտոն , որից՝ կազմակերպվել և իրականացվել են 3 ղեկավար և 2 մասնագիտական պաշտոնները զբաղեցնելու համար արտաքին և ներքին մրցույթներ : Հայտարարվել է 1 ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ:
  Իրավաբանական բաժնի կողմից
Ուսումնասիրվել են քաղաքացիների դիմումները, բողոքները և առաջարկությունները, ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ և առաջարկություններ են ներկայացվել Մարզպետին: Հաշվետու ժամանակահատվածում ստացել ենք երեսունյոթ քաղաքացու դիմում, ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ առցանց և ՀՀ վարչապետի աշխատակազմից կամ ՀՀ ՏԿ և ենթակառուցվածքների նախարարությունից վերամակագրված: Դիմումներում բարձրացված հարցերը վերաբերվում էին անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված, աշխատանքային իրավունքների իրացման և բնակարանի վթարայնության հետ կապված, հողային (հարևանային իրավունքի) հարաբերությունների հետ կապված խնդիրների, գույքին պատճառված վնասի փոխհատուցմանը, բնակավայրը էլ. էներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցում ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկելուն և նման այլ հարցերի: Դիմումներին պատասխանվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով:
Մի շարք դիմումներ իրենցից ներկայացնում էին հաղորդումներ հանցագործության մասին, որոնք վերահասցեագրվել են ՀՀ ոստիկանությանը՝ ուսումնասիրության համար:
Իրականացվել է քաղաքացիների և պաշտոնատար անձանց ընդունելություն, տրամադրվել անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն և համապատասխան տեղեկատվություն ինչպես քաղաքացիների, այնպես էլ համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցների:
Նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և թվերի ամփոփում (COVID-19)
Վայոց ձորի մարզում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում են հակահամաճարակային համալիր միջոցառումներ.
Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և գործադրման ուղղությամբ: Բժշկական կազմակերպությունները ապահովվել են վարակի հսկողության (մեծ հոսքերի ժամանակ) և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացը:
Իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների համաճարակաբանական հետազոտություն:
Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են:
Իրականացվում է նրանց առողջական վիճակի հսկողություն, լաբորատոր հետազոտություններ,՝ նմուշառում, տվյալների բազայի վարում:
Ինքնամեկուսացման դեպքում` կատարվում է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ:
Ներդրվել է ՀՀ ԱՆ-ի կողմից մշակված կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուղցեցույցներ և հրամաններ:
Կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ և թեթև ընթացքով պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից:
3 բժշկական կազմակերպությունների «Շտապօգնության» ծառայության մեքենաների և նմուշառող անձնակազմի միջոցով իրականացվում են COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառում և տեղափոխում:
Մարտից կազմակերպվել են օնլայն վերապատրաստման դասընթացներ ավագ և միջին բուժաշխատողների համար (տելեկոնֆերանսներ, վեբինարներ)՝ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ:
ՀՀ առողջապահության նախարարի կողմից «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի հաստատումից հետո բժշկական հաստատությունները ստացել են դեղեր, որոնք ընդգրկված են վերոհիշյալ ուղեցույցում և կիրառում են հաստատված COVID-2019-ի դեպքերի բուժման համար:
Բժշկական անձնակազմն ապահված է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց):
Բուժհաստատությունները ստացել են նաև պուլսօքսիմետրեր ՀՀ ԱՆ-ի և
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից:
Հայ Օգնության ֆոնդի Այո ծրագիրը մարզի բուծհաստատություններին տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ,ախտահանիչ նյութեր,հեռահար ջերմաչափեր:
Նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բուժաշխատողների և հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից տրամադրված պաստառները փակցվել են բուժհիմնարկներում:
Քաղաքացիների կողմից ներկայացված դիմում- բողոքներն ուսումնասիրվել են առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից: Բարձրացված խնդիրներին տրվել են և կտրվեն համապատասխան լուծումներ:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում
հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 251 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 129 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 114:
Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 502 նմուշառում, վերահսկվել է՝ 1289 մեկուսացված անձ։
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8:

Մամլո ասուլիսի տեսանկարահանումը տեղի է ունեցել Եղեգիսի կիրճում, Թեք սարի լեռնազանգվածի ֆոնին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29