Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ -ը հաջողությամբ իրականացնում է Դուալ կրթություն

28.07.2020

 Վերջին տարիներին ՄԿՈՒ (մասնագիտական կրթություն և ուսուցում) ոլորտը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում՝ հանդիսանալով անհատական, տնտեսական և սոցիալական կարողությունների առաջմղման կարևորագույն շարժիչ ուժ: Այն կարևոր դեր է կատարում երիտասարդների զբաղվածության խթանման գործում և ապահովում է երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հմտություններ:
Արդեն երեք տարի է, ինչ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող <Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում> (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում փորձարկվում է դուալ համակարգը՝ գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:
Աշխատանքի վրա հիմնված ուսուցման հեռանկարային այս մոդելը՝ դուալ համակարգը, լավագույն հնարավորությունն է ընձեռում ուսանողներին՝ դասեր քաղելու անմիջապես աշխատանքային գործընթացներից՝ տեսական գիտելիքներ ստանալով կրթական հաստատությունում և միաժամանակ գործնական հմտություններ ձեռք բերելով մասնավոր ընկերություններում: Դուալ կրթական համակարգի առանցքում մասնավոր հատվածի ներգրավումն է մասնագիտական ուսուցման գործընթացներին և համագործակցությունը կրթական հաստատությունների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար:
2019 թ. ծրագիրն աջակցություն ցուցաբերեց ՀՀ կառավարության <Աշխատի՛ր Հայաստան> նախաձեռնությանը՝ համատեղ ջանքերով նպաստելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավմանը՝ աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:
Համագործակցության շրջանակում, այլ աջակցության գործողությունների հետ մեկտեղ, ստեղծվեցին չորս ֆիլմեր, որտեղ ներկայացվում են Վայոց ձորում ներդրված գինեգործություն, Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում՝ զբոսաշրջություն, Երևանում և Տավուշի մարզում՝ ճշգրիտ ճարտարագիտություն, Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունները: Ֆիլմերում ուսանողները, հանրային և մասնավոր հատվածների գործընկերները գնահատում են ինչպես աշխատաշուկա-կրթություն արդեն ձևավորված կապերի կարևորությունը, այնպես էլ ներկայացնում ապագայում սովորողների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունները:
Իսկ թե ինչպես է ընթանում համակարգի ներդրման գործընթացը գինեգործության ոլորտ, պատմում են հենց ուսանողները, դասավանդողները, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Դուալ համակարգի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/videos/758717061554350

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10