Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում շարունակվում է բարեկարգման նախագծերի իրականացումը

27.07.2020

 <Վարձատրվող հասարակական աշխատանքներ> ծրագրի շրջանակներում Վայոց ձոր մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում իրականանում է <ֆուտբոլի խաղադաշտի եզրամասերի սալիկապատում և հենապատի կառուցում>:
Իսկ Վայք համայնքի Արին բնակավայրում ավարտվել է <Գյուղամիջյան ճանապարհների, ջրահավաք ավազանի, գերեզմանատան բարեկարգման աշխատանքներ> ծրագիրը

 Ծրագրում Վայոց ձոր մարզի 8 նախագիծ է ներառված, որոնց իրականացման աշխատանքներում ընդգրկված են Զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկ, ինչպես նաև 2020 թվականին արտագնա աշխատանքի չմեկնած անձինք:

   Ծրագրի նպատակը Վայոց ձորի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով, մարզի համայնքներին աջակցելն է:

   Ուրախալի է ամրագրել, որ որոշ համայնքներում աշխատանքներին միացել են նաև կամավորներ:
<Վարձատրվող հասարակական աշխատանքներ> ծրագրի մյուս նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք հաջորդիվ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42