Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է <Յոթը սարի ետևում…> մրցույթ-փառատոնը
24.07.2020
Հովհաննես Թումանյանի թանգարանը <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ի հետ իրականացնում է <Յոթը սարի ետևում…> հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
Եթե ապրում ես Հայաստանի չքնաղ գյուղերից կամ քաղաքներից մեկում, սիրում ես ընկերներիդ հետ գնալ արկածների և բացահայտումների հետևից, ապա այս մրցույթ-փառատոնը քեզ հուշելու է, թե որտեղ են ամենահետաքրքրական և թանկարժեք գանձերը, ինչպե՞ս որոնել և բացահայտել դրանք:
Փառատոնի մասնակիցները ստանձնում են հետախույզ-գիտնականի գործառույթ, նրանց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի հուշարձանի հետազոտումը, պահպանումը և հանրայնացումը:
Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը: Գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
- Լավագույն ուսումնասիրությունները կարժանանան դրամական և խրախուսական մրցանակների:
- Մասնակցության կանոններին, հայտադիմումը լրացնելուն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://bit.ly/304ewvK
-Լրացուցիչ հարցերի համար՝
Առաջնային կապի միջոց՝ competitionfestival@gmail.com
https://www.facebook.com/groups/YoteSariEtevum/
Հեռ. (+374 010) 560021
Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը