Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մամլո հաղորդագրություն
23.07.2020
Սիրելի' հայրենակիցներ, վայոցձորցիներ, լրագրողներ,
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կիսամյակային ամփոփիչ մամուլի ասուլիսը տեղի կունենա հուլիսի 30-ին:
Հաշվի առնելով համավարակի հետ կապված սահմանափակումները` խնդրում ենք մեր լրագրող գործընկերներին առցանց հղել իրենց հարցերը մինչ հուլիսի 29-ը:
Սիրելի’ վայոցձորցիներ, մարզպետ Արարատ Գրիգորյանը կպատասխանի նաև ձեր հարցերին, այնպես որ առիթը բաց մի՛ թողեք և ձեզ հուզող հարցերն առցանց տարբերակով ներկայացրե՛ք ստորև հղումներով:
Խնդրում ենք հարցերն ուղարկել vayotsdzor.press@mta.gov.am էլեկտրոնային հասցեին կամ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական Ֆեյսբուքյան էջին, մինչև 29.07.2020թ.:
Հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին