Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառուցենք Հայաստանը Նորովի. Եղեգնաձոր

23.07.2020

 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարարությունը, իրենց էջերում տեղադրել են այս տեսանյութը՝ ներկայացնելով նորովի կառուցվող Հայաստանի մաս կազմող Եղեգնաձոր քաղաքում նորոգվող մանկապարտեզների ու կառուցվող դպրոցի ընթացքը:
‼️Եղեգնաձորի դպրոցներն ու մանկապարտեզները նոր շունչ են ստանում
------------
Վերակառուցվում են 2-րդ և 5-րդ մանկապարտեզները․
210 երեխա այսուհետ կայցելի բարեկարգված մանկապարտեզ։
 Պետական բյուջեից 2-րդ մանկապարտեզի կառուցման համար ներդրվել է 22 միլիոն 600 հազար դրամ։
5-րդ մանկապարտեզի համար՝ 24 միլիոն 589 հազար դրամ։

  • Մանկապարտեզները կառուցվել են 1970-ականներին

Հիմնովին նորոգվում և վերակառուցվում են առաջին անգամ:

  • Վերակառուցվում է թիվ 1 հիմնական դպրոցը․Այստեղ հայտնաբերված միջնադարյան հնձանը, շինարարությանը զուգահեռ կամրակայվի և կպահպանվի ԿԳՄՍ նախարարության ջանքերով:

Շահառու աշակերտների թիվը 432 է։
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով ներկայումս հիմքից կառուցվում է նոր դպրոց
 Սեյսմակայուն՝ 9 բալ երկրաշարժի դեպքում

  •  Տեղադրվել են հակարհրդեհային և ջերմամեկուսացման համակարգեր
  •  Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ
  •  Դպրոցը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար
  •  Կառուցվել են թեքահարթակներ և վերելակ
  • Դպրոցը կունենա հարմարավետ մարզադահլիճ

Պետական բյուջեից դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 170 միլիոն դրամ։

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/posts/988939778186455

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10