Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջնորդագրի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

22.07.2020

  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ Վայոց ձորի մարզի դատախազի պաշտոնակատար, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գայանե Խաչիկյանի կողմից ներկայացված միջնորդագրի քննարկումը՝ 2019 թվականին մարզում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների կատարմանը նպաստող, վարքագծի շեղումների պատճառները վեր հանելու, դրանց ծնող հանգամանքները վերացնելու և նման վտանգավոր արարքները բացառելու նպատակով:
Քննարկմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզի դատախազի պաշտոնակատար Գայանե Խաչիկյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ԱԳ և ԸԲԿԽ տեսուչ, ոստիկանության կապիտան Հերմինե Գևորգյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և իրավաբանական բաժիների ղեկավարներն ու աշխատակիցները, Գլաձորի միջնակարգ դպրոցի տնօրենը և աշխատակիցները, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչը, Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի, հասարակական կազմակերպությունների (<Դու մենակ չես> կանանց աջակցման կենտրոն ՀԿ) ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքապետարանների սոցիալական աշխատողներ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը խոսելով քննարկվող թեմայի մասին, նշեց դպրոցի, ընտանիքի և հասարակության կողմից այն բացթողումների մասին, որոնք հանգեցրել են անչափահասների վարքագծի շեղումների:
Դատախազի պաշտոնակատար Գայանե Խաչիկյանը հանգամնորեն ներկայացրեց հանցագործությունների դեպքերը և նշեց, որ դրանք կարող էին չլինել, եթե անչափահասների հետ համապատասխան աշխատանքներ տարվեր ընտանիքում, դպրոցում և հասարակական միջավայրում:
Քննարկման ընթացքում հարցերի վերաբերյալ իրենց դիրքորորշումներն ու կարծիքներն արտահայտեցին գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը քննարկման մասնակիցներին առաջարկեց դիրքորոշումները գրավոր ներկայացնել:
Քննարկման արդյունքների վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն կներկայացվի Վայոց ձորի մարզի դատախազություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10