Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայուն դպրոցական սնունդ Վայոց ձորի դպրոցականների համար
22.07.2020
Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի <Դպրոցական սնունդ> ծրագրի ղեկավար Սերենա Միթբաոկարի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Վլադիմիր Մալխասյանի հետ (Սյունիք, Վայոց ձոր և Արարատ մարզերի ծրագրերի իրականացման ռեգիոնալ պատասխանատու):
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում իրականացվում է <Կայուն դպրոցական սնունդ> ծրագիրը, որի նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ։ Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարաններ և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցներին:
- Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի 21 դպրոցներում <Կայուն դպրոցական սնունդ> ծրագիրն իրականացնելու հարմարավետ պայմաններ ստեղծելու համար անվճար կտրամադրվի շինանյութ: Շինանյութի ձեռք բերման ու տրամադրման գործընթացը ըստ ծրագրի , կավարտվի մինչ 2020 թ. ի սեպտեմբերի 30-ը: Աշխատուժի ապահովումը պետք է իրականացվի տնօրենների կողմից: Մարզպետարանը արդեն ձևավորել է աշխատանքային խումբ, որը յուրաքանչյուր դպրոցի հետ համագործակցաբար կգտնի աշխատանքի արդյունավետ ձևաչափ:
Ծրագրի շրջանակներում մարզի բոլոր դպրոցները կստանան սնունդ պատրաստելու համար անվճար համապատասխան խոհանոցային սարքավորումներ:
- Վլադիմիր Մալխասյանը նշեց, որ յուրաքանչյուր դպրոցի համար առկա է հաշվարկված, հստակեցված շինանյութի, սարքավորումների ցանկ: Ուրախ է, մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության համար և ակնկալում է հետագա գործընթացների արդյունավետ կոwրդինացում:
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն էլ նշեց,որ դինամիկ համագործակցության արդյունքում, թիմային աշխատանքի շնորհիվ, ծրագիրը հաջող արդյունք կունենա:
- Սերենա Միթբաոկարին նշեց, որ ուրախ է ծրագրի ընթացքին ծանաթանալու համար՝ հուսալով աշնանը որոշակի ամփոփիչ արդյունքներ ամրագրել:
- Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համավարակի դեմ պայքարի հետ կապված խնդիրները և սեպտեմբերին հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա եղանակով կրթությունը կազմակերպելու հնարավորություններն ու հեռանկարները: