Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Վայոց ձորի մարզի համայնքներում կիրականացվեն նախադպրոցական հաստատությունների վերանորոգման և մանկական զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքներ

21.07.2020

 Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազիֆիկացվի Վերնաշենի մանկապարտեզի շենքը, կվերանորոգվի Գնդեվազի մանկապարտեզի մասնաշենքը և մանկապարտեզի շենքի բակը, կկառուցվի <Ջերմուկի Մանկական զարգացման կենտրոնը (վերակառուցում)> և դրան կից խաղահրապարակը:
Ջերմուկի մանկական զարգացման կենտրոնի համար վերակառուցվող շենքը 2003-2011 թվականներին գործել է որպես մանկական ամբուլատորիա, այնուհետ չի շահագործվել և շենքի տանիքն ու ներսի հարդարանքը վնասվել են: Շենքը քայքայման վտանգից փրկելու նպատակով Ջերմուկի համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով այն կվերակառուցվի և կգործի որպես <Մանկական զարգացման կենտրոն>:
Ծրագրերի ընդհանուր արժեքները կազմում են.
Վերնաշենի մանկապարտեզի շենքի գազիֆիկացում՝ 564,390 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 225,756 ՀՀ դրամ(40%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 338,634 ՀՀ դրամ (60 %):
Ջերմուկի Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում 32,788,013 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 11,475,805 ՀՀ դրամ(35%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 21,312,208 ՀՀ դրամ( 65%):
Գնդեվազի մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգում՝ 10,678,900 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 3,740,765 ՀՀ դրամ(35%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 6,947,135 ՀՀ դրամ(65%):
<Ջերմուկ համայնքի <Զատիկ> մանկապարտեզ ՆՈՒՀ> ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի և <Գնդեվազ համայնքի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի մասնաշենքերի բակերի վերանորոգում և ասֆալտապատում՝ 16,999,560 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 5,949,846 ՀՀ դրամ (35%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը՝ 11,049,714 ՀՀ դրամ (65%):

Վայոց ձորի մարզի նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրները մարզպետի ուշադրության կենտրոնում են: <Քայլ առ քայլ կլուծվի համայնքային ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների վերանորոգման խնդիրները>,- նշում է մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10