Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին

21.07.2020

 Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառք 1 լոտով, որը տեղի կունենա 2020թ.-ի օգոստոսի 17-ին, ժամը՝ 11:00-ին: 
ԼՈՏ 1 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1.43559 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0879 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական. գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 269173 (երկու հարյուր վաթսուն իննը հազար հարյուր յոթանասուն երեք ) հազ. ՀՀ դրամ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը՝ 11.08.2020թ. 18:00:
Հայտեր կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ աճուրդի օրը լոտի 5%-ի չափով :
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

Հասցեն՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց շենք 1:

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29