Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անհատական պաշտպանիչ պարագաներ են տրամադրվել Վայոց ձորի և Սյունիքի մարզի 100 գյուղական բնակավայր սպասարկող մասնավոր անասնաբույժների
20.07.2020
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու միջոցառումներին նպաստելու նպատակով Վայոց ձորի և Սյունիքի մարզի 100 գյուղական բնակավայր սպասարկող մասնավոր անասնաբույժներին, կաթ մթերող կոոպերատիվներին ու ընկերություններին տրամադրվել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝ 7,500 հատ բժշկական դիմակ, 15,000 զույգ ձեռնոց և ախտահանիչ նյութեր:
Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի շրջանակներում:
<Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի շրջանակներում մինչև սույն թվականի օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն աջակցելու կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին համավարակի պայմաններում ապահովել աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը:
<Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում>-ի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ և համագործակցաբար իրականացնում են մարզի գյուղոլորտի խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/sda.armenia, 18.07.2020