Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկման արշավը շարունակվում է

15.07.2020

 Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի տարածումը կանխելու աշխատանքների շրջանակներում ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի համավարակի տարածման շարունակական աճը, հանրապետության ողջ տարածքում համատեղ նախաձեռնել են hանրային իրազեկման արշավ:
Արշավի նպատակն է՝ հանրության ուշադրության կենտրոնում պահել անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանման կարևորությունը, քանի որ, 3 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոնությունն արդեն թուլացել է և իրազեկման տարբեր ձևաչափեր կիրառելու անհրաժեշտություն է առաջացել։
Հուլիսի 9-ից, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ, մարզկենտրոն Եղեգնաձորում, ժամը 17։00-ից 20։00-ը գործում են տեղեկատվական տաղավարներ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հանրությանն իրազեկում են COVID-19-ի համավարակից պաշտպանվելու վարքականոնների մասին և տրամադրում՝ դիմակ, ձեռնոց ու ալկոգել։
Մարտի 16-ից, համավարակի մասին հայտարարման առաջին իսկ օրվանից, ՀԿԽԸ կողմից հավաքագրված և պատրաստված շուրջ 1500 կամավորներ Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում պարբերաբար տարածել են տեղեկատվական թերթիկներ և բնակչության շրջանում իրականացրել իրազեկման աշխատանքներ։
Վարակից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկող թերթիկները շահառուներին են տրամադրվում մարդասիրական օգնության փաթեթի հետ միասին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10