Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

14.07.2020

  ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է առողջապահության ոլորտը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում բարձրաձայնվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի՝ մարզում առկա առաջնային խնդիրները և դրանց լուծման տարբերակները:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, որոնց հանձնարարվեց պարբերական հանդիպումների, մշտական կապի միջոցով արագ արձագանքել և ըստ սահմանված կարգի՝ խնդիրներին լուծումներ գտնել, բուժհիմնարկների տնօրենների հետ միասին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարեց խստորեն հետևել ՀՀ առողջապահության նախարարի հրահանգներին, կատարել ՀՀ պարետի ընդունած որոշումները և իրականացնել COVID-19-ի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ: Մարզպետը շեշտեց նաև, որ միայն համագործակցության և թիմային ճիշտ աշխատանքի արդյունքում է հնարավոր հաղթահարել դժվարին իրավիճակները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10