Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի վայոցձորցի 5 մասնակիցներ ստացան հաղթանակի75 ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալներ

10.07.2020

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրանը մասնակցեց հայրենական պատերազմի մասնակիցներին մեդալների հանձնման արարողությանը:
<ՀՀ վետերանների միավորում> ՀԿ-ի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության փոխգնդապետ Ամրամ Օհանյանը 5 վետերաններին փոխանցեցին Ռուսաստանի Դաշնության Հայրենական պատերազմի  հաղթանակի 75 ամյակի հուշամեդալներ, վկայական և դրամական պարգևատրում:
 <Մենք գնահատում ենք այն ներդրումը, այն անգնահատելի անձնազոհությունը, որ դուք կատարել եք ձեր զինակից ընկերների հետ միասին: Դուք պայքարել եք համամարդկային չարիքի ՝ ֆաշիզմի դեմ: Համավարակի այս օրերին խնդրում եմ պահպանելով կանոնները, պահպանեք ձեր առողջությունը, քանի որ դուք հաղթանակի խոսուն վկաներն եք: Շնորհավորում եմ և առողջություն մաղթում> - նշեց Նանե Ասատրյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից ողջույններ փոխանցեելով պատերազմի և աշխատանքի վետերաններին, հրաժեշտից առաջ կրկին կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Ներկայացնում ենք պարգևատրված վետերանների մասին համառոտ տեղեկություններ:

Սարգիս Տիգրանի Հարությունյան
Ծնվել է 1926թ. Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: 1944-1950թթ. ծառայել է խորհրդային բանակում: Եռամսյա զինվորական պատրաստականություն անցնելով Վրաստանի ՍՍՀ Գորի քաղաքի զինվորական ուսումնարանում՝ մեկնել է ռազմաճակատ: Ծառայել է Թամանյան հայկական դիվիզիայում: 1945 թվականի հունվարին Լեհաստանում վիրավորվել է և տեղափոխվել թիկունք: 1946 թվականից ծառայել է Քանաքեռի 390 հրաձգային գնդում:
Սարգիս Հարությունյանը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների միության Եղեգնաձորի մասնաճյուղի նախագահն է: Որպես Մեծ հայրենականի վետերան բազմաթիվ անգամ մասնակցել է Սևաստոպոլ և Վոլգոգրադ քաղաքներում կազմակերպված հոբելյանական տոնակատարություններին: Պարգևատրվել է 2 տասնյակից ավել մեդալներով: Սարգիս Հարությունյանն ունի 4 զավակ 9 թոռ: Այժմ բնակվում է Եղեգնաձոր քաղաքում:


Ապեր Սեդրակի Դանուղյան
Ծնվել է 1925 թվականին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում: 1943 թվականին մեկնել է ռազմաճակատ, ծառայել է 3-րդ բելառուսական գնդում: 1944 թվականին Սլուցկ քաղաքի մատույցներում վիրավորվել է, բուժվելուց հետո շարունակել է ծառայությունը մինչև 1949 թվականը: Պարգևատրվել է 2 տասնյակից ավել մեդալներով և հուշամեդալներով՝  18 անուն մեդալներ: Ապեր Դանուղյանն ունի 5 զավակ, 24 թոռ: Ներկայումս ապրում է հայրենի Քարագլուխ գյուղում:


Խորեն Սերգեյի Հարությունյան
Ծնվել է 1926թ. Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում: 1944-1950թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1944 թվականին մեկնել է բանակ՝ Վրաստանի ՍՍՀ Գորի քաղաքում 3 ամսյա զինվորական պատրաստականություն անցնելուց հետո, մեկնել է ռազմաճակատ, ծառայել երրորդ բելառուսական զորամիավորումում: Գնդի հետ եղել է Գերմանիայում, սակայն Բեռլին չեն հասել: Պարգևատրվել է 12 անուն մեդալներով: Խորեն Հարությունյանն ունի 3 որդի և 30 թոռ ու ծոռ: Այժմ բնակվում է Գետափ գյուղում:


Համազասպ Գուրգենի Խաչատրյան
Ծնվել է 1926թ. Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում: 1944-1950թթ. ծառայել հայկական մոտոհրաձգային գնդում, եղել է հրաձիգ:
Պարգևատրվել է 2 տասնյակից ավել մեդալներով: Համազասպ Խաչատրյանն ունի 3 զավակ, 50 թոռ ու ծոռ: Այժմ բնակվում է Մալիշկա գյուղում:


Քյարամ Գաբրիելի Սարգսյան

Ծնվել է 1920թ. Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում:
1942-1946 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսյայի, Մոլդովայի և Ռումինիայի ազատագրմանը: Պարգևատրվել է 15 անուն մեդալով: Քյարամ Սարգսյանն ունի 3 զավակ, 6 թոռ, 12 ծոռ: Այժմ ապրում է Գլաձոր գյուղում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10