Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկար տարիների սպասումից հետո Արենի համայնքի Ռինդ գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստացան

10.07.2020

 ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում հիմնանորոգված մանկապարտեզի շենքը պատրաստ է շահագործման: Այդ օրվան երկար տարիներ են սպասել Ռինդի բնակիչները:
Կատարվեց նրանց երազանքը՝ լքված շենքը վերածվեց ժամանակակից մանկապարտեզի և 100 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեցավ:
Վայոց ձորում շարունակվում են կառուցվել և վերանորոգվել մանկապարտեզներ: 2020 թվականին ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Ջերմուկի Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցման, <Գնդեվազ համայնքի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգման և մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքները:
Մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներն առաջիկա տարիներին լինելու են ՀՀ կառավարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթական հաստատությունների վերանորոգման ճանապարհային քարտեզի կարևոր բաղադրիչներից մեկը:
Քայլ առ քայլ վերանորոգվելու են համայնքային բոլոր մանկապարտեզները:
ՇենՁոր՝ Վայոց ձոր կարգախոսը գործում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10