Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռոստամ Բադասյան. Եկեք ոստիկանություն
10.07.2020

Սիրելի՛ հայրենակիցներ
Հայտարարել էի, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում ենք նոր Պարեկային ծառայության ստեղծում:
Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած:
Այս նպատակին հասնելու առաջին քայլի մեկնարկը տրված է․ Ոստիկանությունը հայտարարում է նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ։
-Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին,
-Ի՞նչ ստուգումներ են անցնելու դիմորդները,
-Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, որտե՞ղ և ի՞նչ ժամկետում-այս և այլ հարցերի պատասխանները կստանաք՝ անցնելով այս հղումով՝ http://moj.am/article/2755
Պարեկային ծառայության ստեղծմանն առնչվող հարցերի պարզաբանման նպատակով 2020 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, <Արմենպրես> պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի ասուլիսը։