Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված 24 ծրագիր

09.07.2020

 

2020թ. սուբվենցիաներ ստանալու համար ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել 30 ծրագրային հայտ:
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 15-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության արժանացել է 24 ծրագիր:
Հաստատված հայտերով հիմնականում իրականացվելու են ճանապարհների և բակերի ասֆալտապատումներ, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգումներ, հակակարկտային կայանների կառուցման աշխատանքներ:
Ներկայացված 30 ծրագրերից 6-ն այս պահին լրամշակման փուլում են:
Հաստատվել են 8 համայնքներից ներկայացված հետևյալ 24 ծրագրերը.

Եղեգիս
1. Շատին բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ,
2. Քարագլուխ, Աղնջաձոր, Շատին, Վարդահովիտ, Հերմոն, Սալլի բնակավայրերում ոռոգման խողովակաշարի կառուցման աշխատանքներ,
3. Հորբատեղ, Գողթանիկ, Թառաթումբ բնակավայրերում խմելու ջրի խողովակաշարի կառուցման և վերանորոգման, Շատին բնակավայրի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքներ:

Մալիշկա
4. Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում:

Զառիթափ
5. Արտավան բնակավայրի խմելու ջրագծի գլխամասային կառույցների, ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
6. Զառիթափ համայնքի Մարտիրոս, Բարձրունի և Սերս բնակավայրերի խմելու ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
7. Զառիթափ համայնքի Զառիթափ և Սարավան բնակավայրերի աղբյուրների գլխամասային կառույցների, ջրագծերի եվ ջրատարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Եղեգնաձոր
8. Մյասնիկյան փողոցի նորոգում,
9. Չարենցի (Ավագյան փողոցից մինչև Թամանցիներ փողոցի խաչմերուկ ) և Թամանցիների (Թամանցիներ փողոցից մինչև Թամանցիներ-Բաղդասարյան փողոցների խաչմերուկ) փողոցների նորոգում,
10. Բաղրամյան փողոցի, Կամոյի (Երևանյան խճուղուց մինչև Վ. Գևորգյան), Աթարբեկյան (Մյասնիկյան-Արսենյան խաչմերուկից 280 մ երկարությամբ) փողոցների լուսավորության ցանցի կառուցում,
11. Նոր ավան թաղամասի լուսավորության ցանցի կառուցում (Այգեձորի փողոց, Այգեձորի 1-ին նրբանցք, Սյունիքի 1-ին նրբանցք,Պռոշյան փողոց, Պռոշյան 1-ին և 2-րդ նրբանցքներ),
12. Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի (Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց) նորոգում,
13. Սևակի 1, 3, 5 և Միկոյանի 11, 12, 13 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգում:

Ջերմուկ
14. Ջերմուկ քաղաքի բակային տարածքների և Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատում,
15. Ջերմուկ քաղաքում մինչև 300 կվտ/ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում,
16. Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցում, գործող լուսավորության ցանցում էներգախնայող լուսատուների տեղադրում,
17. Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում, <Գնդեվազ համայնքի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգում, մանկապարտեզների բակերի բարեկարգում,
18. Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգում, նորերի կառուցում:

Գլաձոր
19. Գլաձոր բնակավայրում մշակույթի տան դահլիճի նորոգում՝ մշակութային միջոցառումների իրականացման համար,
20. Գլաձոր բնակավայրի որոշ փողոցների գազիֆիկացման համալրում, Գլաձորի մշակույթի տան և Վերնաշեն մանկապարտեզի գազիֆիկացում:

Արենի
21. Արենի բնակավայրում մեքենատրակտորային պարկի և Աղավնաձոր բնակավայրում մեկ հենապատի կառուցում,
22. Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերում խմելու ջրի կապտաժների և ջրագծերի կառուցում, Աղավնաձոր բնակավայրում կոյուղագծի կառուցում,
23. Ագարակաձոր, Ելփին, Խաչիկ, Ռինդ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցում,
24. Արենի, Աղավնաձոր, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերում 6 հակակարկտային կայանների տեղադրում:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45