Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոցձորցի 107 շրջանավարտ մասնակցել է <Մաթեմատիկա> առարկայի միասնական քննություններին
06.07.2020
Այսօր մաթեմատիկայի միասնական քննությունների օրն է:
Վայոց ձորի քննական կենտրոնում, որը տեղակայված է Եղեգնաձորի ավագ դպրոցում, <Մաթեմատիկա> առարկայի քննությանը հայտագրված վայոցձորցի 108 շրջանավարտներից մասնակցել են 107-ը:
Քննասենյակում (դպրոցի դահլիճ) և ավագ դպրոցի շենքի տարածքում խստորեն պահպանվել են հակահամաճարակային կանոնները՝ բակում նախորդ քննությունների համեմատ ավելացվել է գծանշումների քանակը, որովհետև մաթեմատիկայի միասնական քննություններին մասնակցել են ավելի մեծ թվով շրջանավարտներ:
Քննական կենտրոնի բակում ու շրջակայքում ոստիկանները պարբերաբար իրականացրել են իրազեկման աշխատանքներ, ծնողներին հորդորելով՝ պահպանել հակահամաճարակային կանոնները: